Այս 26 տարեկան աղջիկը սկզբում իր մարմինը թաքցնում էր հագուստի տակ, իսկ հետո կիսվեց այս նկարներով և դարձավ ճանաչված.

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Փսորիազը խրոնիկական ոչ վարակիչ  մաշկային հիվանդություն է: Այդ հիվանդությամբ տառապող մարդկանց  ամբողջ մարմինը պատվում է կարմիր հետքերով: Փսորիազի զարգացման պատճառները մինչ այժմ հայտնի չեն: Դրանք կարող են լինել ինչպես գենետիկական, այնպես էլ էկոլոգիական, հոգեբանական կամ իմունոլոգիական:

Փսորիազը բավականին բարդ հիվանդություն է: Ներկայումս այն ամբողջությամբ բուժել հնարավոր չէ : Երկրագնդի վրա այդ հիվանդությամբ տառապում է մարդկության մոտ 4%-ը՝ հիմնականում երիտասարդներ:

2 տարի առաջ փսորիազով հիվանդացավ 26-ամյա Ցելիյա Մարտինեսը: Սկզբում աղջիկը շատ էր կոմպլեկսավորվում և աշխատում էր մարմինը թաքցնել հագուստի տակ՝ հագնելով փակ և երկար շորեր:

Բայց հետո հասկացավ, որ այդպես թույլ է տալիս հիվանդությանը իշխել իրեն: Եվ Ցելիյան դադարեց թաքնվելուց, սկսեց իր նկարները տեղադրել համացանցում:

Դրանք ոչ թե սովարական, այլ ներքնազգեստով աղջկա նկարներ էին: Նա շատ լավ էր հասկանում, որ դա հեշտ չէ, բայց համոզված է, որ հոգեբանական  տեսանկյունից հիվանդության դեմ պայքարել կարող է յուրաքանչյուրը:

«Երբ  հիվանդացա, ես շոկի մեջ էի: Բայց հետո հասկացա, որ փսորիազին ավելի լավ է վերաբերվել լավատեսությամբ և ժպիտով: Ես ինձ ասացի, որ հիվանդությունը չպետք է ազդի իմ ապրելակերպի վրա: Իմ լուսանկարներով ուզում եմ հիմնավորել այն, որ  բոլոր փսորիազով տառապող մարդիկ պետք է ուրախանան կյանքով»,- ասում է ասում է Ցելիան:

Նրա կենսուրախությունն ու հաստատակամությունը հիացմունքի են արժան: Այս հիանալի  աղջկան շուտափույթ առողջացում ցանկանանք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am