Ովքե՞ր են պայքարելու «Միսս Արմենիայի» թագի համար. ՖՈՏՈ

Երևանում վաղը կկայանա «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը, որի ժամանակ 17-26 տարեկան չամուսնացած աղջիկները կպայքարեն բաղձալի թագի և «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար։

 

Tert.am Lifeը մրցույթին ընդառաջ հանդիպել է աղջիկներին և լուսանկարել նրանց։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում աղջիկների լուսանկարներն ու մանրամասներ մրցույթի մասին։

 

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը, որը հանդիսանում է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահը, նշեց, որ հարյուրավոր մասնակիցներից ընտրված 24 աղջիկները միայն Երևանից և Հայաստանի մարզերից չեն։ Կան աղջիկներ նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիբանանից և Վրաստանից։ Նրանք Երևան են ժամանել սեպտեմբերի սկզբին։

 

Աղջիկները միասին են բնակվում հյուրատանը։ Այս ընթացքում բավականին խիտ գրաֆիկով փորձեր են անում` վաղը հնարավորինս լավ ներկայանալու համար։ Նրանք հաղթական են տրամադրված և յուրաքանչյուրն անելու է հնարավորը` թագակիր դառնալու համար։ Հաղթողի թագն արժե մոտ 2 միլիոն դրամ, սակայն աղջիկների համար երանելի է նաև Հայաստանը «Միսս աշխարհում» ներկայացնելու հնարավորությունը։ Հաղթողի անունը հայտարարելուց հետո նրա տվյալները կուղարկվեն միջազգային մրցույթի կազմակերպիչներին։

 

«Միսս Արմենիան» կընթանա երեք փուլով։ Աղջիկները կներկայանան ազգային տարազներով, լողազգեստներով և  երեկոյան զգեստներով։ Կազմակերպիչները շարունակում են գաղտնի պահել ժյուրիի կազմը։ Գոհարը հայտնում է միայն իր անունը։

 

 

 

Աղբյուր