Գեղեցկության 7 հնարքներ Հնդկաստանից, որոնք կնպաստեն ձեր վարսերի արագ աճին

Օգտագործեք ալոե վերայի հեղուկ
Ալոե վերայի հյութը խթանում է մազերի աճը և չափազանց օգտակար է գլխամաշկի սնուցման համար: Պոկեք ալոե վերայի մի քանի թերթիկ և դրանք մեջտեղից կտրեք, որպեսզի հեղուկը հոսի: Մերսող շարժումներով հեղուկը անցկացրեք գլխամաշկի վրա՝ քսելով մազարմատներին: Մերսող շարժումները բարելավում են արյան շրջանառությունը: Թողեք այս մազադիմակը գոնե 2 ժամ, կարող եք անգամ այն թողնել ողջ գիշեր և լվալ առավոտյան:
Պատրաստեք պանտենոլային դիմակ
Սովորականի պես մազերը լվալիս պարզապես մազարմատներին քսեք պանտենոլ (փրփուրի կամ գելային տեսքով): Կարող եք այն քսել նաև մազերի ողջ երկայնքով. այսպես այն կհեռացնի մազերի էլեկտրականացվածությունը:
Լվալուց հետո պարզաջրեք ձեր գլուխը սառը ջրով
Աշխատեք սա սովորություն դարձնել: Սառը ջուրը փակում է ծակոտիները և լավացնում արյան շրջանառությունը, ինչն իր հերթին նպաստում է մազերի արագ աճին: Բացի այդ՝ մազերը կդառնան ավելի փայլուն:
Լվացեք ձեր մազերը խնձորի քացախով
Բավական է այսպես անել ամիսը երկու-երեք անգամ: Սովորականի պես լվացեք մազերը: Կոնդիցիոների փոխարեն օգտագործեք քացախը:
Օգտագործեք սպիտակուցներով հարուստ դիմակ
Ահա նման դիմակի հեշտ և պարզ բաղադրատոմս: Վերցրեք երկու սենյակային ջերմաստիճանի ձու, առանձնացրեք սպիտակուցները և հարեք դրանք: Այնուհետև քսեք ստացվածը մազարմատներին:
Փորձեք ձվից և կոնյակից դիմակ
Կոնյակը հաստացնում է մազերը, դրանք դարձնում ավելի ամուր ու փարթամ: Ձեզ հարակավոր է երկու ձու և մեկ բաժակ կոնյակ: Խառնեք և հարեք դրանք, ապա քսեք մազարմատներին:
Օգտագործեք եթերային յուղեր
Ժոժոբայի, նշի, լավանդայի և հազրեվարդի յուղերը լի են վիտամիններով և հիանալի ազդեցություն են ունենում վարսերի աճի վրա: Խառնեք վերոնշյալ յուղերը և քսեք մազարմատներին՝ պահելով 2-3 ժամ: Գլուխը յուղերից ազատելու համար հարկավոր կլինի այն լվալ 2 անգամ:

 

 

Աղբյուր