Մաշկի ավելորդ զանգվածը կործանել է այս կնոջ սեռական կյանքը. ՖՈՏՈ

23 տարեկանում Քրիստինա Մայլզը 120 կիլոգրամ էր կշռում։ Նա որոշել էր, որ նախքան իր հարսանիքը պետք է սլացիկ ու գրավիչ կազմվածք ստանա։ Նիհարելու գաղափարը ծագեց Քրիստինայի մտքում այն ժամանակ, երբ նա գնաց իր համար հարսի զգեստ ընտրելու։

Նրա փորձած բոլոր զգեստները փոքր էին նրա վրա։ Քրիստինա Մայլզը կարողացավ մինչև հարսանիքի օրը 57 կգ նիհարել։ Այնուամենայնիվ, քաշի կտրուկ անկման պատճառով աղջկա մաշկի ավելորդ զանգվածը կախ էր ընկել։ Հարսանիքի օրը բոլորն ասում էին, որ Քրիստինան հրաշալի տեսք ունի, սակայն ոչ ոք չէր պատկերացնում՝ ինչ էր թաքնված հարսանեկան զգեստի տակ։

She was horrified when her weight loss left her with fold of excess skin Kristina lost 9st ahead of her wedding

Այս մասին խոսելիս Քրիստինան ասել է.

Ես այնպիսի տպավորություն ունեի, ասես մեծ գաղտնիք էի թաքցնում հարսի զգեստիս տակ։ Ես թոշակառու տատիկի մարմին էի թաքցնում զգեստիս տակ։

Kristina says that not only did her excess skin ruin her wedding day but it has also had a big impact on her first year of married life as she has felt ashamed of the way she looks

Այժմ նա երեք երեխա ունի, որոնցից մեկը նախկին ամուսնուց է, իսկ երկուսը՝ ներկայիս ամուսնուց՝ Էշլիից։ Էշլիի հետ ամուսնության առաջին տարին պարզապես սարսափելի էր։ Քրիստինան այնքան էր բարդույթավորվում ավելորդ մաշկային զանգվածից, որ սկզբում ամուսնուն մոտ չէր թողնում։ Քրիստինան հիմա էլ է այն կարծիքին, որ քաշի կտրուկ անկումը կործանել է ոչ միայն իր կազմվածքը, այլև սեռական կյանքը։ Նա չի կարող իրեն թույլ տալ ավելորդ մաշկի հեռացման վիրահատության դիմել, քանի որ այդ վիրահատությունը շատ թանկ արժե։ Նա չի պատկերացնում, թե ինչպես կարող է շարունակել իր կյանքը։ Քրիստինան ասում է, որ իրեն բանտարկված է զգում սեփական մաշկի մեջ։ Քրիստինան մտածում է, որ ստիպված է լինելու նորից գիրանալ, որպեսզի մաշկն այլևս կախ չընկնի։ Իհարկե, ավելորդ զանգվածը հնարավոր է քողարկել զգեստի տակ, սակայն Քրիստինան չի ցանկանում անընդհատ թաքնվել զգեստի մեջ։

The NHS has refused Kristina to have her skin removed Kristina worries that the only way she can feel normal is to put the weight she lost back on