Կանանց անհավատարմության հինգ պատճառ

Նորից բարձրության վրա

Ինքնահաստատման ծարավ: Սովորաբար այն ի հայտ է գալիս այն կանանց մոտ, ովքեր ընտանիքում իրենց խոցելի դրության մեջ են զգում: Նրանց, ովքեր վարժվել են ինքնուրույն վաստակել, բայց, չգիտես ինչու, հիմա տղամարդն է իրենց պահում: Կամ նրանց, որոնց զուգընկերն այս կամ այն կերպ հոգեբանորեն ճնշում է: Եթե ինքնավստահության պակաս ունես, հարկավոր է ինքնահաստատման արտաքին աղբյուրներ գտնել: Այդպիսիք կարող են լինել հոբբին կամ աշխատանքում հաջողությունները:

Կյանքում գույներ են հայտնվել

Սովորաբար մենք արկածներ ենք որոնում, երբ մեր կյանքը դրանցով հարուստ չէ: Եթե դավաճանության է հանգեցրել ձեր հարաբերությունների երջանիկ եւ անհոգ ժամանակաշրջան վերադառնալու հույսը, հուսախաբությունն անխուսափելի է: Կյանքի սրության զգացողությունը վերադարձնելու լավագույն միջոցն ինքդ քեզ փոխելն է, տարբեր կերպարներ փորձարկելը:

Խնդիրները կարծես անհետացել են

Երբ կյանքը մեզ փորձության է ենթարկում, ամենեւին էլ ոչ բոլորն են հանգստություն փնտրում ընկերոջ կամ ամուսնու մոտ: Չէ՞ որ ինքն էլ մինչեւ ականջները խնդիրների մեջ է: Ելքը մեկն է. երրորդ անձի կարիք կա, որը ծանրաբեռնված չէ հոգսերով: Երբ դժվարին շրջանն ավարտվում է, դու, հավանաբար, մեղքի զգացում ես ունեում: Ավելի լավ է քո տղամարդու հետ զրուցես, բացատրես, որ կյանքի նման ռիթմը քո ուժերից վեր է, եւ դժվարին ժամանակները հաղթահարելու այլ միջոցներ գտնեք: Միասին:

Վերջապես ես դադարեցի սպասել եւ ինչոր բան արեցի

Դա հաճախ է տեղի ունենում, երբ երկար ժամանակ հարաբերություններում կոնֆլիկտ է հասունանում, որտեղ կինն իրեն անզոր է զգում: Եթե մեկ անգամ դավաճանելուց հետո էներգիայի հոսք ես զգում, հավանաբար, իսկապես ինքդ քեզ այլ կերպ դիտելու կարիք ունեիր, տեսնելու, որ լավն ես ու ցանկալի: Նոր էմոցիոնալ վերելքի ժամանակ կարող ես սարեր շրջել, ուրեմն՝ ի գործ: Աշխատավայրում նոր նախագիծ նախաձեռնիր, սկսիր հետեւել քեզ, նոր ընկերներ գտիր:

Թվում է՝ ամեն ինչ ավարտված է

Կամուրջներն է այրում: Որոշելով սիրեկան ունենալ՝ կինը, ըստ էության, հաճույքի կամ վառ զգացողությունների հետեւից չի վազում, նա վերջնականապես հաստատում է, որ ընթացիկ սիրավեպը սպառել է իրեն, եւ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ:

 

 

Աղբյուր