Ես բուժքույր եմ. և դուք չեք հավատա, բայց մարդիկ դեռ հավատում են սեքսի և առողջության մասին ԱՅՍ 19 առասպելներին

19 առասպել սեքսի և առողջության մասին, որոնց մարդիկ դեռ հավատում են:

1. Երկու պահպանակի օգտագործումը վատ գաղափար է
Շփման ժամանակ դրանք ավելի շուտ ձեզ կրկնակի չեն պաշտպանի, այլ կպատռվեն: Ավելի լավ է՝ մեկ անգամում մեկ հատ օգտագործել:

2. Մրսածությունը նաև սեռական օրգանների վրա է տարածվում
Կարող եք մրսածության նշաններ տեսնել հերպեսի տեսքով ոչ միայն ձեր շուրթերի, այլև սեռական օրգանների վրա: Հաճախ հերպեսն այդ երկու մասերում կարող է նույն տիպի վիրուսվ այմանավորված լինել:

3. Սեռավարակների մեծ մասն ինքնուրույն չի վերանա
Ինքնաբուժության վրա այդ դեպքում հույս դնել չի կարելի: Բայց եթե այդպիսի վարակ բավականին շուտ հայտնաբերվի, այն կարելի է հակաբիոտիկներով բուժել, ինչպեսև շատ սեռական վարակներ:

4. Սիֆիլիսը պատմություն չէ, այլ այսօր շատ տարածված հիվանդություն
Բրիտանական բժշկական ամսագրում հրապարակվաած հոդվածի համաձայն՝ սիֆիլիսի վերջերս հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է 2012-2016 թթ.:

5. Սիֆիլիսը չբուժելու դեպքում կսպանի մարդուն

6. Օրալ սեքսի միջոցով կարող եք սեռավարևակներով հիվանդանալ
Այդպես հնարավոր է հիվանդանալ գոնորեայով, խլամիդիոզով կամ հերպեսով:

7. Պահպանակները ոչ միշտ կարող են պաշտպանել սեռավարակներից
Պահպանակը չի պաշտպանում, օրինակ՝ սիֆիլիսից, սեռական օրգանների հերպեսից, պապիլոմավիրուսից, որոշ մակաբուծային վարակներից:

8. Ցայլքի մազերը սափրելը չի ազատի ցայլքի ոջիլներից
Այդ դեպքում ավելի լավ է՝ բժշկի դիմել:

9. Դրանք էլ անվնաս չեն
Ցայլքի ոջիլների արտազատումները կարող են տիրոջ ալերգիկ ռեակցիա առաջացնել, գրգռել մաշկը:

10. Սեռավարակներով կարող եք վարկավել նույնիսկ ձեռնաշարժության ընթացքում
Օրինակ՝ տրիխոմոնիազով, որը տարածվում է ձեռքերի միջոցով:

11. Սեռավարակներով կարող եք վարկավել սեռական ակտի նմանակման ընթացքում
Միայն եթե երկուսդ էլ մերկ եք, ձեր սեռական օրգանները հպվում են:

12. Սեռավարակները գրկախառնությունների և ձեռքսեղմումների միջոցով չեն փոխանցվում
Կամ ընդհանուր սպասքի, սրբիչների, նույն զուգարանակոնքի, լորագարնի օգտագործման միջոցով:

13. ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել դաջվածքի սրահում

14. ՄԻԱՎ-ից պետք չէ ամաչել, դա մահացու դատավճիռ չէ
ՄԻԱՎ-ն ինչպես հարկն է՝ բուժվելու դեպքում կարող է վերահսկելի դառնալ:

15. Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը չի պաշտպանի դրա բոլոր տեսակներից, բայց միևնույն է պետք է այն անել

16. Եթե ձեզ պապիլոմավիրուս են ախտորոշել, դա չի նշանակում, որ դուք արգանդի վզիկի քաղցկեղ ունեք
Արգանդի վզիկի քաղցկեղն 99,7% դեպքերոմ պայմանավորված է պապիլոմավիրուսով, բայց դա չի նշանակում, որ բոլորը, ում պապիլոմավիրուս են ախտորոշել, քաղցկեղ կունենան:

17. Դուք կարծում էիք, որ ամեն ինչ գիտեք սեռավարակների մասին
Առաջին նշանների դեպքում դիմեք բժշկի, ոչ թե համացանցի օգնությանը:

18. Կարող եք հղիանալ նույնիսկ հակաբեղմնավորիչներ ընդունելով
Հակաբեղմնավորիչ հաբերն արդյունավետ են 99%-ով, եթե ընդունում եք ամեն օր նույն ժամին պարտադիր: Ռեժիմը խախտելու դեպքում ամեն ինչ կարող է լինել:

19. Կարող եք հղիանալ ամսեկանների ժամանակ

 

 

Աղբյուր