Առաջին հայացքից սովորական տուն է երևում, սակայն երբ տեսնեք, թե ինչպիսին է այն ետևից, շատ կզարմանաք

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Առաջին հայացքից սա սովորական քարից տուն է: Բայց մի շտապեք եզրակացություններ կազմել: Նայեք, թե ինչ կա նրա ետևում…

Մենք տեսնում ենք, որ տուն ունի միայն մեկ պատ: Մնացած երեք պատերի դեր է խաղում հողից բլուրը:

Այս շինությունը նախագծված է եղել ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում, 2006 թվականին: Հեղինակային իրավունքները պատկանում են Formworks Building sInc կազմակերպությանը, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր շինությունների կառուցմամբ: Հիմնականում այդ շինությունները կիսով չափ կամ ամբողջովին գտնվում են հողի ինչ-որ շերտի տակ:

Դրա շնորհիվ տունն ունի հիանալի ձայնամեկուսացում: Բացի այդ, այն ի զորու է դիմանալ ցանկացած եղանակային պայմանների: Վերևից այն ծածկված է մեկ մետր հողի շերտով, իսկ կողքերից հողի շերտերի հաստությունը կազմում է մոտ 7,5 մետր:

Շինության բնակելի տարածքը կազմում է 300 քմ: Այստեղ կա հյուրասենյակ, 3 ննջասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, սանհանգույց: Հարևանությամբ կա ավտոտնակ` նախատեսված երկու ավտոմեքենայի համար:

Սեփականատերերը նշեցին միայն մեկ բացասական կողմ: Սակայն այդ բացը հեշտությամբ լրացնում են ուրիշ առավելություններ: Օրինակ, ամսեկան հարկերը կազմում են ընդամենը 150 ԱՄՆ դոլար: Ինչպես նաև այս տանը հիանալի կլիմա է ամբողջ տարի: Ձմռանը տաքէ, իսկ ամռանը բավականին զով:

Ժամանակակից ճարտարապետները ձգտում են նախագծել այնպիսի շինություններ, որոնք չեն վնասի շրջակա միջավայրը: Կոնկրետ այս մեկը հիանալի է ընդգրկվել բնության մեջ:

Իսկ դուք հավանեցիք?

Կապրեիք այսպիսի տանը?

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am