Փոքրիկ աղջիկը չի ցանկանում գրկել իր տատիկին. Նրա մայրիկը բացատրեց, թե ինչու չի կարելի երեխաներին ստիպել դա անել

 Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ֆիզիկական շփումը խիստ անձնական է, և նրանց մասին հասկացությունը պետք է դառնա հիմնական դաստիարակության մի մաս: Կան ծնողներ, որոնք պարզապես ստիպում են երեխաներին գրկել իրենց տատիկներին, պապիկներին, հորաքույր-մորաքույրներին կամ ուղղակի ծանոթներին: Որտեղ է սահմանը և արժե՞ արդյոք ստիպել երեխաներին անել դա:

Տատիկ ու թոռնիկ

Կատյա Խեթերը CNN-ի լրագրողական կազմի անդամաներից է և բազմաթիվ դաստիարակչական հոդվածների հեղինակ, ով բազմիցս կիսվել է նման երևույթների մասին իր կարծիքով: Նա իր 5-ամյա դստերը տալիս է ընտության հնարավորություն՝ գրկել հարազատներին թե ոչ: Ոմանց դա կարող է վայրենություն թվալ, բայց ամեն ինչ այդքան էլ ակնհայտ չէ:

Այս թեմայի շուրջ Խեթերը կիսվում է՝ նա պարտավոր չէ, և պետք չէ մեկնաբանել իմ խոսքերը երկակի՝ ես ասում եմ այն, ինչ կա իրականում: Իմ աղջիկը պարտավոր չէ գրկել կամ համբուրել ինչ-որ մեկի միայն այն պատճառով, որ ես կամ որևէ մեկը ստիպում ենք նրան դա անել: Ես վստահում եմ իմ ինտուիցիային և չեմ պատրաստվում ճնշել իմ դստեր ինտուիցիան:

Կատյան կարծում է, որ իր դստեր մարմինը պատկանում է հենց իրեն: Նրա կարծիքի հետ անհրաժեշտ է հաշվի նստել, և այլ դիրքորոշումը կարող է դիտարկվել վայրենի, հատկապես սլավոնական և ամերիկական մշակությները համեմատելիս: Այս երկու ժողովուրդները շատ են տարբերվում դաստիարակությամբ, ընտանեկան արժեքներով, հիերարխիայով և այլն: Ընդհանուր առմամբ, Խեթերի կարծիքը հարում է նաև եվրոպացի ծնողների կարծիքին:

  1. Պետք է կարողանալ ասել «ոչ»

Սա չափազանց արժեքավոր հմտություն է, որը պետք է դարձնել դաստիարակության մի մասը և հնարավորինս զարգացնել երեխաների մեջ: Խոսքը վերաբերում է ոչ թե կոպտությանը, այլ անհրաժեշտության դեպքում անձնական սահմանները պաշտպանելու ունակությանը: Եթե 5-ամյա երեխան կարող է հանգիստ մերժել, ապա 15 տարեկանում նա հաստատ կարող է ասել «ոչ» վատ ընկերությանը, իսկ հասուն տարիքում երբեք չի դառնա շահարկման զոհ։

Պապիկ եւ թոռնիկ

  1. Բռնության կանխարգելում

Քանի ու քանի անգամ ենք լսել, երբ երիտասարդ աղջիկները կորցնում են կուսությունը ոչ թե սիրո կամ հիմարության, այլ այն պատճառով, որ չեն կարողանում մերժել այն ասպետին, որը չափազանց երկար ժամանակ պնդում է նրանց գնալ այդ քայլին: Նրանք, որպես կանոն, որոշ ժամանակ անց զղջում են դրա մասին: Այս ամենը կատարվում է միայն այնժ այն պատճառով, որ նրանց չեն սովորեցրել հետևել իրենց իրական զգացմունքներին, չեն սովորեցրել սահմանափակել ու պաշտպանել անձնական ցանկությունները:

  1. Տհաճ մանրամասներ

Համաձայնեք, որչ բացի տատիկ-պապիկներից, մնացած հարազատների մոտ նույնպես միշտ չէ ստացվում լավ տպավորություն թողնել երեխայի վրա: Բեղեր, շրթներկ, տհաճ բույր՝ այս ամենը ոչ ոքի հաճելի չէ. փորձեք ինքներդ պատկերացնել երեխայի զգացմունքները, երբ նման հատկանիշներ ունեցող մեկը փորձում է նրան համբուրել: Եթե երեխայի մեջ դաստիարակել քաղաքավարություն ու բարյացակամությունը, ապա հրաժարվելը ֆիզիկական շփումից կոպտություն չի թվա ։

Ի վերջո, սերն արտահայտելու բազմաթիվ այլ ձևկեր կան: Օրինակ՝ լավ վերաբերմունքը, հոգատարությունը, անկեղծությունը, բարությունը և ժպիտը: Մի սահմանափակեք Ձեզ և Ձեր երեխաներին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am