10 հյուրանոցային գաղտնիքներ, որոնց մասին ձեզ չի պատմի ոչ մի հյուրանոցի անձնակազմ:

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Շատերի համար անսպասելի է, որ հյուրանոցի անձնակազմը գաղտնիքներ է պահում այցելուներից: Դա զարմանալի չէ, քանի որ գաղտնիքների թվում քիչ չեն անվճար ծառայությունները, որոնցից կարող են օգտվել բոլոր այցելուները:

  1. Չփակված հաշիվ

Եթե դուք չվճարեք ձեր հաշիվը հյուրանոցում, ապա հաստատ բանտ չեք ընկնի, սակայն ստիպված կլինեք քաշ գալ քաղաքացիական դատարաններում:

 

  1. +1
Reception — Guests check in a hotel

Շատ հյուրանոցներում դուք կարող եք առանց գրանցելու հյուր ընդունել ձեր համար: ԵՎ ոչ միայն մեկին:

 

  1. Հավատարիմ հաճախորդ

Եթե դուք հաճախ եք հանգստանում կամ գործուղման գնում նույն քաղաք, ապա աշխատեք հյուրընկալվել նույն հյուրանոցում: Նրանք ձեզ հիշելու են և ավելի լավ սպասարկեն:

 

  1. Թանկարժեք պարագաներ

Թողեք բոլոր թանկ իրերը տանը: Հյուրանոցի անձնակազմի հավատարմությունը միշտ չէ, որ ստուգվում է, այնպես որ թանկ իրերը մի պահեք ձեզ մոտ:

 

  1. Անկողին

Ոչ միշտ է, որ նոր հյուր ընդունելիս անձնակազմը փոխում է սենյակի անկողինը:

  1. Լիցքավորման սարքեր

Հյուրանոցներում միշտ կարելի է խնդրել լիցքավորման սարքեր ձեր սմարթֆոնների համար:

 

  1. Սանհանգույցի պարագաներ

 

Սանհանգույցի պարագաները մտնում են ձեր համարի արժեքի մեջ, թեկուզ և դուք դրանք չեք օգտագործում:

 

  1. Վարձով ավտոմեքենաներ

Շատ հյուրանոցներ համագործակցում են ավտոմեքենաների վարձակալությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Այնպես որ, եթե ձեզ մեքենա է հարկավոր, ապա դիմեք հյուրանոցի անձնակազմին:

 

  1. Անվճար ջուր

Գրեթե բոլոր հյուրանոցներում հյուրերը կարող են անվճար ցանկացած քանակի խմելու ջուր ուզել անձնակազմից:

 

  1. Անվճար նախաճաշ

Հյուրանոցում համար ամրագրելուց առաջ, անպայման ճշտեք անվճար նախաճաշի առկայությունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am