9 սովորություն, որոնք կարող են վնասել ձեր երիկամները

 

Երիկամները կարևորագույն օրգաններից մեկն է: Դրանք արյունը մաքրում են տոկսիններից, կարգավորում են ջրա-աղային բալանսը և արյան ճնշումը: Երիկամների աշխատանքի խանգարումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Զարմանալի է, բայց մենք ինքներս ենք վնասում մեր օրգանիզմին առաջին հայացքից անվտանգ սովորություններով:

Այսպես, ինչն է դանդաղորեն սպանում երիկամները?

  1. Աղի չարաշահումը

Բժիշկները բացատրում են, որ աղի մթերքների հաճախ օգտագործումը բարձրացնում է արյան ճնշումը, որի հետևանքով ավելանում է երիկամների աշխատանքային բեռնվածությունը: Բացի այդ աղի չարաշահումը կարող է քարեր առաջացնել, որը առաջացնում է թուլություն ցավեր միզելու ժամանակ, սրտխառնոց:

  1. Ցավազրկողների օգտագործումը

Նեստերոդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպիսին են օրինակ՝ ասպիրինը և իբուպրոֆենը, աշխարհում ամենատարածված ցավազրկողներն են: Դրանց չարաահումը կարող է սկզբում վնասել  երիկամները, իսկ հետո առաջացնել դրանց  ֆունկցիաների խանգարում:

  1. Մսամթերքի չարաշահումը

Միսը պարունակում է սպիտակուց, որը օրգանիզմից դուրս է գալիս երիկամների միջոցով: Սպիտակուցը և նրա կարգի սննդամթերքը ավելացնում են երիկամների ծանրաբեռնվածությունը: Իսկ եթե երիկամները չկարողանան ամբողջությամբ հեռացնել այդ նյութերը, դրանց մնացորդից՝ առաջանում են քարեր: Սպտակուցը պետք է լինի ցանկացած մարդու սննդակարգում, բայց կարգավորված չափաբաժիններով:

  1. Գազավորված խմիչքների օգտագործումը

Բոլորս գիտենք, որ գազավորված խմիչքները վատ են ազդում մարդու օրգանիզմի վրա: Երիկամները բացառություն չեն: 2009թ.-ին գիտնականները իրականացրեցին հետազոտություն մոտ 3000 կանանց մոտ և եկան այն եզրակացության, որ նրանք ովքեր օրեկան խմել են 2 բանկայից  ավել սոդայով ըմպելիք 30%-ից ավել երիկամների խնդիրներ են ունեցել, քան մյուսները:

  1. Ջրի անբավարար քանակությունը

Ջուրը երիկամների աշխատանքում կարևոր նշանակություն ունի: Չէ որ հենց հեղուկի միջոցով է օրգանիզմը ազատվում տեկսիններից: Երբ օրգանիզմը ջրազրկված է, արյունը թանձրանում է, որը վատ  ազդեցություն է թողնում երիկամների վրա: Համաձայն բժիշկները, մեզը պետք է լինի պաց դեղին: Դա նշանակում է, որ բավարար քանակի ջուր եք խմում:

  1. Կիսաֆաբրիկատների չարաշահումը

Կիսաֆաբրիկատները մեծ քանակի աղ և ֆոսֆոր են պարունակում: Աղի մասին արդեն ասել ենք, իսկ ֆոսֆորի չափից ավելի օգտագործումը ազդում է ոչ միայն երիկամների, այլ նաև ոսկորների վրա: Երիկամների խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում նման մթերքներ չօգտագործել:

  1. Հոգնեցնող պարապմունքները

Ֆիզիկական ակտիվության մի անգամից ավելացումը մի գուցե օգտակար է մկանների համար, բայց ոչ՝ երիկամներին:Ֆիսիկական ծանրաբեռնվածության կտրուկ ավելացումը կարող է բերել կմախքային մկանների սուր նեկրոզի, որի հետևանքով այրան մեջ ներթափանցում են ավելորդ քանակությամբ տոկսիններ: Դա կարող եք նկատել մեզի գույնին նայելով՝ այն դառնում է մուգ դեղին:

  1. Ստամոքսի այրոցների (իժոգայի) դեմ դեղերի օգտագործումը

Բժշկական տվյալներով կապ կա իժոգայի դեմ դեղերի օգտագործման և երիկամների խնդիրների առաջացման միջև: Դա հատկապես նկատել են այն հիվանդները, որոնք մինչ այդ երիկամներից բողոք չեն ունեցել:

  1. Արկոհոլի չարաշահումը

Բազմաթիվ հետազոտություններ ցույց ենտվել, որ արկահոլը առողջությանը վնաս է: այն վատացնում է երիկամների աշխատանքը: Այդ օրգանները ստիպված են լինում 3 անգամ ավել աշխատել, որ գրգանիզմից կարողանան դուրս բերել տոկսինները: Արկահոլի չափավոր օգտագործումը տոնական օրերին կարելի է, իհարկե, եթե երիկամներից բողոքներ չունեք:

Ցավոք երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ ունի թվարկված սովորություններից գոնե մեկը: Բայց այժմ մենք ունենք բավականին տեղեկատվություն և կարող ենք հետևել մեր օրգանիզմի առողգությանը: Շատ ջուր խմեք, զբաղվեք սպորտով, սնվեք չափավորված, հրաժարվեք արկոհոլից և  ծխախոտից և երիկամների խնդիրները Ձեզ կշրջանցեն: