Նիգերիայում օրենսդրորեն արգելել են կանանց թլպատել. 18+

Նիգերիան վերջապես որոշեց ձերբազատվել իր անցյալի քաղքենի սովորույթից։ Վերջերս այդ երկրում ընդունվել է երկար սպասված օրենք, որով արգելվում է թլպատել կանանց։ Այդ սովորույթը լայնորեն տարածված է Աֆրիկա մայրցամաքում և ասիական որոշ, հատկապես իսլամադավան երկրներում։ Չնայած, որ Ղուրանում ոչ մի բան ասված չէ այդ սարսափելի ավանդույթի մասին, բայց դրա արմատները գնում են մինչիսլամական ժամանակներ։ Առաջին անգամ այդ «վիրահատության» մասին հիշատակվում է Հին Եգիպտոսում։ Իսկ ներկա պահին ողջ աշխարհում հաշվվում է ավելի քան 130 միլիոն կին և աղջիկ, ովքեր բախվել են այդ սարսափելի երևույթին։

Նիգերիայի իշխանությունները որոշեցին պայքարել այդ կասկածելի ավանդույթի դեմ և պաշտոնապես արգելք դրեցին դրա վրա։ Մայիսի 5–ին օրենքի նախագիծը հաստատվել էր երկրի Սենատի կողմից, իսկ 2 շաբաթ անց` երկրի նախագահը ստորեգրել էր այն։

Օրենքի համաձայն` կանացի թլպատումը, դա սեռական օրգանի, առանց բժշկական անհրաժեշտության մասամբ կամ ամբողջովին հեռացումն է։

Այդ օրենքի ընդունումը մեծ աջակցություն ստացավ ինչպես հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այնպես էլ սովորական բնակչության կողմից։ Twitter–ում նույնիսկ դրա վերաբերյալ հատուկ #VAPPBill հեշթեգ էին տարածում։

Ամենասարսափելին այն է, որ աղջիկների թլպատումը արվում է շատ վաղ հասակում, իսկ դրա հետևանքները կարող են կնոջը տանջել ողջ կյանքի ընթացքում։ Դա կարող է սեռական ակտի ժամանակ կնոջը զրկել որևէ բան զգալու կարողությունից, ինչպես նաև այդ վիրահատությունը մի շարք կողմնակի բարդություններ կարող է առաջացնել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս նշել է, որ դրա հետևանքով մեծանում են ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը, նաև խնդիրներ են առաջանում ինչպես հղիության, այնպես էլ ծննդաբերության ընթացքում։ Դա նաև անպտղության է հանգեցնում։

Գենդերային հավասարությունների ակտիվ պաշտպան և Կանանց խնդիրների ուսումնասիրության միջազգային կենտրոնի առաջնորդ Ստելլա Մուկասան խանդավառությամբ է ընդունել օրենքի հաստատումը։ Սակայն նշում է, որ օրենքի ընդունումը դեռ չի նախատեսում երևույթի իսպառ վերացում։ Հարկ է հասկացնել տեղի բնակչությանը և փորձել փոխել նրանց մշակութային ընկալումները։

Աղբյուր` BlogNews.am