Ահա թե ինչումն է տարբերությունը քաշ կորցնելու և ճարպերի այրման միջև:

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Նիհարելը շատ մարդկանց կյանքի կարևորագույն մասնիկներից է, հատկապես կանանց: Ոմանք ուղակի նստած են դիետաների վրա, որովհետև ամեն տարի երազում են սպասել ամռանը և դուրս գալ ծովափ իդեալական կազմվածքով:

Պարզվում է, որ գոյություն ունի ակնհայտ տարբերություն քաշ կորցնելու և ճարպեր այրելու միջև: Դուք պետք է այդ մասին իմանաք:

Օրենքի համաձայն կան 3 ցուցանիշներ, որոնք բնութագրում են քաշի նվազեցում՝ ճարպերի կորուստ, ջրի կորուստ, մկանային կորուստ: Վերջինս առողջության համար այնքան էլ լավ չէ, քանի որ բերում է ուժասպառության, իմունիտետի թուլացման և էներգիայի կորստի: Մարդիկ հաճախ քաշ են կորցնում նաև սթրեսի կամ ինչ-որ հիվանդության պատճառով:

Ճարպերի կորուստը լավ է ազդում օրգանիզմի վրա: Այն դարձնում է ավելի ֆունկցիոնալ, բարելավում է իմունային համակարգը և էներգիա է հաղորդում: Մարդը սկսում է իրեն զգալ ավելի առույգ և առողջ: Կալորիաների կորուստը ոչ միշտ է լավ հետևանքներ թողնում, քանի որ մարմինը  կալորիաների ամենօրյա որոշակի քանակի կարիք ունի: Հենց դրա համար պետք է մանրամասն հետևել, թե ինչ քանակի կալորիա եք այրում:

Քաշի կորուստ

  • Աշխատունակության նվազեցում
  • Ուժերի կորուստ
  • Վաղաժամ ծերացում
  • Իմունիտետի թուլացում

Ճարպերի կորուստ

  • Աշխատունակության ավելացում
  • Առույգություն
  • ՈՒշ ծերացում
  • Իմունիտետի բարելավում

 

Դուք պետք է ազատվեքճարպերից

Ճարպերը պետք են օրգանիզմի նորմալ աճի համար, սակայն այն, ինչ ավելորդ է, վնաս հասցնում օրգանիզմին: Ավելորդ ճարպերից ազատվելու և դրանց այլևս չհանդիպելուհամար պետք է առողջ սնվել և զբաղվել սպորտով:

Ճարպերը այրելու համար գոյություն ունեն բազմատեսակ ֆիզիկականվ արժություններ: Եթե ամենայն լրջությամբ որորշելեք պայքարել ճարպակալության դեմ, ապա կարող եք խորհրդակցել պրոֆեսիոնալ մարզիչների հետ:

Ընտրեք ճիշտ դիետա

Բոլորին հայտնի է, որ դիետան կարևոր դեր է կատարում  նիհարելու գործում: Սակայն պետք չէ հրաժարվել ամբողջ ուտելիքից, այլ պետք է ընտրել ամենաօգտակարը: Ձեր սննդակարգում ավելացրեք ավելի շատ կանաչ բանջարեղեն և նվազեցրեք յուղային ուտեստների քանակը: ԵՎ հիշեք, եթե հրաժարվում եք ինչ-որ ուտեստից, այն պետք է փոխարինեք մեկ այլ ավելի առողջ սնունդով: Դա կօգնի օրգանիզմում պահպանել կալորիաների անհրաժեշտ բալանսը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am