Նրանք հրավիրեցին անօթևան երեխային ներս գալ խանութ տաքանալու համար:Հաջորդ օրը երեխան բոլորին ստիպեց լաց լինել:

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ամառ էր: Ես աշխատում էի կոսմետիկայի խանութում: Ամեն օր խանութից ոչ հեռու նկատում էի անչափահաս երեխայի: Նա մոտ 12 տարեկան կլիներ, ոչ ավել: Նա անցորդներից գումար էր խնդրում: Մի օր եղանակը դրսում բավականին անձրևոտ էր, սառը ու մռայլ: Իսկ երեխան նորից նստած էր անձրևի տակ: Եղանակը նրան չէր կանգնեցնում:

Որոշեցինք նրան ներս կանչել, որպեսզի տաքանա: Կերակրեցինք նրան, թեյ հյուրասիրեցինք: Գիտեք, շատերը քննադատում են մուրացկաններին, նրանց ավազակներ համարելով, սակայն այս տղան չափազանց բարի էր, բաց ու ընկերասեր: Նրա անունը Կոստյա էր: Նա պատմեց, որ ապրում է տատիկի հետ, հայրը լքել է ընտանիքը, իսկ մայրը մահացել է: Ունի նաև մեծ քույր, որն ամուսնացել է և տեղափոխվել մեկ այլ քաղաք: Նա մեզ հետ անցկացրեց այդ օրը մինչև խանութի փակվելը, հետո գնաց տուն:

Հաջորդ օրը մենք նորից նկատեցինք տղային խանութի մոտ: Նա ձեռքերում պահում էր երկո ւհատ բուլկի, հյութ և արևածաղկի տուփ: Նա բարևեց և ձեռքերի պարունակությունը մեկնեց դեպի մեզ հետևյալ բառերով.

  • Սա այն ամենն է, ինչով ես կարող եմ շնորհակալություն հայտնել:

Թե ինչպես լաց չեղա այդ պահին, ինքս էլ չգիտեմ: Միանգամից հիշեցի, որ նա, ով քիչ ունի, շատ է տալիս:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am