Նա 9 տարի 80 միլիոն արժողությամբ քարը օգտագործել է որպես դռան սևեռակ:

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Պատկերացրեք, որ 80 միլիոն դոլար ունեք և դրա գոյության մասին չգիտեք. Նման պատմություն եղել է  Գարրի Սպենսերի հետ, երբ նա 9 տարի շարունակ աշխարհի խոշորագույն շափյուղաներից մեկը օգտագործում էր որպես դտան սևեռակ:

1930-ականներին 12 տարեկան Ռոյ Սպենսերը Քվինսլանդ նահանգի դաշտերից մեկում գտավ մի սև բյուեղ:  Տղան  գտածոն տուն բերեց  հորը ցույց տալու նպատակով: Գարի Սպենսերը հանքափոր էր, այդ  պատճառով էլ մտածեց, որ տղան գտել է սովորական բյուեղ, թեկուզ և մեծ չափերի:

Լինելով լավ հայր, նա ինչպես կարգն է հպարտացավ տղայի գտածոյով և տղայի գանձը օգտագործեց որպես մուտքի դռան սևեռակ: Հաջորդ 9 տարիներին այն այնտեղ էլ մնաց:

Բայց 9 տարի անց Գարրին իմացավ, որ շափյուղան կարող է լիներ ոչ միայն կապույտ, այլ  բոլոր գույների (բացի կարմիրից)՝ այդ թվում նաև սև: Նա ուշադրությամբ  ուսումնասիրեց տղայի գտածորն և հասկացավ, որ ներսում թանկարժեք քար կա:

Նա երկար ժամանակ գնորդ փնտրելուց հետո, վերջապես այն վաճառեց Լոս- Անջելոսցի ոսկերիչ Հարի Ղազանջիանին, ով այդ ձեռքի ափի չափով շափյուղան 1947թ-ին գնեց 18000$-ով, որը համարժեք է այսօրվա  մոտ 185000$-ին:

Ղազանջիանը Շափյուղայի իսկական գիտակ էր: Նա անմիջապես հասկացավ, որ քարը, որը ինքը գնեց յուրահատուկ  «աստղային շափյուղա» է: Ոսկերիչը գիտեր, որ եթե քարը ճիշտ հղկվի, նրա արժեքը մի քանի անգամ կաճի:

Բանը նրանում է, որ «աստղային շափյուղան» ունի յուրահատուկ եզրեր, որոի արտացոլանքը  տարբերվում մյուս թանկարժեք քարերից: Դա թույլ է տալիս ստեղծել  « աստերիզմ» կոչվող օպտիկական  էֆեկտ՝ հղկված աստղային շափյուղան փայլում է վեցանկյուն աստղի նման:

Երկու ամիս ուսումնասիրելուց և մանրամասն պլանավորելուց հետո Ղազանջիանը քարը 2 անգամ փոքրացրեց, որի արդյունքում ստացվեց իսկական աստղային շափյուղա: Մշակումից հետո,  1949 թ.-ին քարի արժեքը  միլիոն դոլլարից ավել էր:

Այդ ժամանակից ի վեր այդ թանկարժեք քարը շատ անգամ է վաճառվել: Ներկայումս աստղային շափյուղան, որը հայտնի է որպես Քվինսելդի Սև Աստղ, տեղադրված է ադամանդե վզնոցի վրա և արժե մոտ 80 միլիոն դոլլար:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am