Ի՞նչ է կրելու Բասկովի հետ իր հարսանիքին Լոպիրյովան,որին նկատել էին Մխիթարյանի հետ

Զույգի ամուսնության մասին խոսակցությունները տարածվել էին այս տարվա հուլիսին: Երգիչը Լոպիրյովային մատանի էր նվիրել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացած «Ախմատ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսի ժամանակ եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին առաջարկել էր դառնալ իրենց վկան: Ամուսնության առաջարկության տեսանյութը Կադիրովը հրապարակել էր ինստագրամի իր էջում եւ գրել, որ հարսանիքը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին Գրոզնիում:

Սա, սակայն, ոչ բոլորին է համոզել, որ լուրը համապատասխանում է իրականությանը: Շատերին սա պարզապես կատակ է թվում: Կասկածները խորացնում են Լոպիրյովայի եւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարաբերությունները: Նրանց սիրավեպի մասին լուրերը տարածվեցին այս ամառ, երբ նրանք իրենց հանգիստն էին անցկացնում Հայաստանում: Օրերս էլ՝ մոդելի եւ Բասկովի ամուսնության տեղեկությունից բավական ժամանակ անց, համացանցում տեսանյութ հայտնվեց Մխիթարյանի ու Լոպիրյովայի մասնակցությամբ: Նրանց նկատել էին Մոսկվայում զբոսնելիս եւ ընթրելիս: Լրատվամիջոցները նշում էին, որ Մխիթարյանը փորձել է բացատրություն ստանալ Լոպիրյովայից նրա ու Բասկովի հարաբերությունների մասին:

Աղբյուր` ArmTimes.com