Տերը նկատեց, որ շունը խաղում է «կեղտի կծիկի» հետ: Բայց դա կենդանի արարած էր…

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մի անգամ չէ, որ մտածել եք, թե ինչ է գտել Ձեր շունը այդ զզվելի կեղտի մեջ և ինչու է նրան այդքան դուր գալիս դրա հետ խաղալ: Հաճախ կենդանին ուղղակի խաղում է: Լինում են դեպքեր, երբ մարդու լավագույն բարեկամը այդտեղ կենդանի «խաղալիք» է գտնում:

2017թ. փետրվարին, ինչպես միշտ, տերը զբոսնում էր շան հետ՝ առանց շնաթոկի: Հանկարծ տերը նկատեց, որ կենդանին մեծ ուշադրություն է դարձնում կեղտի մեծ կծիկին:

Առաջին հայացքից թվաց, թե շունը կորցրած խաղալիք է գտել: Բայց ամելի մոտիկից դիտելուց հետո պարզ դարձավ, որ այդ «խախալիքը» շատ կեղտոտ, կծիկ դարձած  ոզնի է:

Երկար մտորումներից հետո տղամարդը որոշեց ոզնուն տանել Բրենդ-Լոջ՝ վայրի կենդանիների հիվանդանոց:, որը շատ հեռու չէր:

Դժվար է հավատալ, բայց ոզնուն 24 ժամ փրկում էին: Տանջալից օրեր անցան, մինչև ոզնու ջերմությունը կարգավորվեց: Կենդանուն կավից մաքրելը հեշտ չէր՝ այն պնդացել էր ասեղների վրա: Բայց ամեն ինչ ստացվեց:

Անասնաբույժները ոզնուն անվանեցին Կասիուս Կլեյ:

Դժվար է պատկերացնել. քանի կենդանի է գտնվում  այդպիսի սարսափելի վիճակում: Ինչքան լավ է, որ մեր պատմության մարդիկ կարողացան փրկել խեղճ կենդանուն:

Համաձայն Բրենդ-Լոջի կայքի, ընկերությունը հոգ է տանում տարեկան 500 ոզնիների մասին: Բարեգործները նշում են, որ ուրախ են վերականգնել այդ կենդանիներին, հատկապես  հաշվի առնելով, որ ոզնիների պոպուլյացիան Անգլիայում այքան էլ լավ ժամանակներ  չի ապրում:

Սպասվում է, որ Կասիուսը արագ կվերականգնվի: Շուտով նրան կվերադարձնեն վայի բնության գիրկը: Հաջողակ ոզնու բախտը բերեց, նա  ազատվեց շան ճանկերից, իսկ ապաստանում շատ ամեղ ուտելիքներ փորձեց:

Ինչ եք մտածում այս ողնու պատմության մասին? Ձեր չորքոտանի բարեկամի հետ զբոսնելիս ուշադիր եղեք:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am