Այս գեղեցկուհու նախկին սիրած տղան կիսլատա է շփել դեմքին: Աղջիկն առաջին անգամ պատրաստվում է ցույց տալ, թե ինչ է կատարվել…

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Իտալացի գեղեցկուհին՝ Գեսսիկա Նոտարոն, ուներ շատ խոստումնալից ապագա: 27 տարեկան հասակում նա հայտնի դարձավ իր անհավատալի թագավորական գեղեցկությամբ: Նվիրել էր կյանքն իր երազանքին- աշխատում էր դելֆիարիումում: Եթե մաիայն նա իմանար, թե ինչ է իրեն սպասվում:

Աղջիկն անմնացորդ սիրահարվում է Խորխե Էդսոնա Տավարեսին: Սկզբում ամեն ինչ հրաշալի էր ընթանում: Բայց հետո արագությամբ Տավարեսն ու Նոտարոն սկսեցին հարաբերությունները խզել:  Երիտասարդն իրեն լքված էր զգում:

Մի օր նա թակարդ պատրաստեց նախկին ընկերուհու համար, նրա իսկ տան մոտ: Սպասելով հարմար պահի, կիսլատան շփեց գեղեցկուհու դեմքին:

<< Կիսլատան քայքայում էև իմ դեմքը, իսկ ես խնդրում էի աստծոն – վերցրու իմ գեղեցկությունը, միայն թե թող ինձ տեսողությունս>>,- պատմում է աղջիկը:

<<Այժմ ես ծախսում եմ իմ գումարները դեղերի վրա: Ամեն կես ժամը մեկ ինձ պետք են աչքի կաթիլներ: Կաշկիս անհրաժեշտ է մշտական խոնավեցնող դեղեր և քսուկներ: Այլևս չեմ կարողանում աշխատել դելֆինարիումում, որովհետև չի կարելի ջուրը մտնել>>:

Սկզբնական ամիսներին աղջիկը թաքցնում էր դեմքը:  Այցելուներին արգելվում էր ներս մտնել նրա մոտ, քանի որ, անհրաժեշտ էր խիստ ստերիլ վիճակ:

Հարձակումից հեըո երկար ժամանակ աղջիկը թաքցնում էր դեմքը: Վերջերս նա հյուրընկալեց տեղի հեռուստատեսություն՝ մասնակցելու մի շոուի: Շոուի ղեկավար Մաուրիցիո Կոստանցոն առաջարկեց նրան չհանել շղարշը, եթե հյուրը չի ուզում: Բայց նա ,ամեն դեպքում, ցուցադրեց դեմքը:

<<Ես ուզում եմ, որ բոլորդ տեսնեք, թե նա ինչ է արել: Սա սեր չի>>:

<<Իմ դեմքն այլանդակված է, բայց դիմագծերս մնացել են նույնը: Ունեմ բերան, քիթս նույնն  է, ես հայելուն նայելիս, ճանաչում եմ ինձ :

Կարող էի կուրանալ, բայց փառք աստծո դա տեղի չունեցավ: Ամենակարևորը՝ ձայնս մնաց ինձ հետ: Կարող էի զրկվել ձայնից, քանի որ կիսլատան լցվել էր նաև բերանս, բայց ես այն հասցրեցի թքել>>:

Խորխե Էդսոնա Տավարեսը ժխտում է, որ մեղավորն ինքն է: Այժմ <<տղամարդը>> գտնվում է կալանքի տակ և սպասում է դատավճռին:

Ցանկալի հավատալ, որ Խորխե Էդսոնա Տավարեսը կստանա իր պատիժը:

Հուսով ենք, որ Գեսսիկա Նոտարոն կկարողանա նորից սիրել կյանքը և կկգտնի իր մեջ ուժ ամբողջովին այն վայելելու համար:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am