«Որբերի» Անին իսկական օրիորդ է դարձել. ինչո՞վ է հիմա զբաղվում կանաչաչյա գեղեցկուհին

Exclusive

BlogNews-ը երեկ ներկայացրեց, թե ինչպես է փոխվել «Որբերը» հեռուստասերիալի Արմանը՝ իրականում Վահագն Հովսեփյանը։ Այսօր զրուցել ենք հեռուստասերիալի փոքրիկ հերոսուհու՝ Անիի դերակատար Աննա Սարգսյանի հետ։

14-ամյա աղջնակն այժմ սովորում է դպրոցում՝ 9-րդ դասարանում է։ «Քանի որ մեր դպրոցն այն քչերից է, որտեղ կարող ես սովորել մինչև 12-րդ դասարան, ուսումս կշարունակեմ մեր դպրոցում։ Հիմա նաև օտար լեզուների ուսումնասիրությամբ եմ զբաղված»,- ասաց նա ու հավելեց, որ դպրոցում լավ է սովորում, սակայն կարող էր ավելի լավ սովորել, եթե ազատ ժամանակ ունենար։

Աննան մտադիր է ընդունվել Թատերական ինստիտուտ։ «Թատրոնը և կինոն իմ կյանքի իմաստն են, առանց որոնց չեմ կարող։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ բերել են այս ոլորտ և ամբողջությամբ փոխել կյանքս, մասնավորապես՝ Ելենա Արշակյանին, Ռուբեն Շահինյանին և Արթուր Ապրեսովին։ Ուզում եմ հաղորդավարուհի դառնալ, սակայն եթե լինի նախագիծ, որի սցենարն ինձ դուր կգա, նաև կնկարահանվեմ։ Դերասանը պետք է կա՛մ շատ լավ կատարի իր դերը, կա՛մ ընդհանրապես չհամաձայնի նկարահանվել։ Եթե զգամ, որ կարող եմ մաքսիմալ լավ կերտել կերպարը, կնկարահանվեմ»,- ասաց Աննան։

«Որբերից» հետո փոքրիկ դերասանուհին նկարահանվել է նաև «Քաղցր կյանք» հեռուստասերիալում։ Այնուհետև նա ընդունվել է Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժին և ինքն իրեն խոստացել, որ ամբողջությամբ նվիրվելու է ուսմանը։

Աննան նշեց, որ իրեն մինչ օրս հիշում են «Որբերը» սերիալից, հաճախ էլ Անի են դիմում։ «Հայ կինո» հեռուստաալիքով հիմա կրկին ցուցադրվում է այս հեռուստասերիալը։ «Երբ նայեցի առաջին սերիան, հուզվեցի։ Յուրաքանչյուր սերիան մի քանի անգամ եմ դիտել։ Երբ նայում եմ խաղիս, առաջին հայացքից ամեն ինչ շատ լավ է, սակայն, իհարկե, կան բաներ, որոնք կփոխեի»,- նշեց նա։Похожее изображение

Похожее изображение

Похожее изображение

 

Աղբյուր` BlogNews.am