«Կործանարար փոթորկում քամու արագությունը հասնում է 300 կմ/ժ, 1 օրում կանխատեսվում է 1000-1200մմ անձրև». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրմա անվանմամբ արևադարձային թայֆունը, որը հասել է իր զարգացման վերջին, 5-րդ աստիճանին մոտենում է Ֆլորիդայի ափերին: Կործանարար փոթորկում քամու արագությունը հասնում է 300/կմ/ժ, 1 օրում կանխատեսվում է 1000-1200մմ անձրև: Որպեսի պատկերացնեք թե որքան շատ է դա, ասեմ, որ Երևանի տարեկան տեղումների քանակը կազմում է 300մմ»: