Կենդանակերպի ամենաժլատ նշանները․ երկրորդ տեղում «Կույսերն» են, առաջինում՝․․․

Ներկայացնում ենք Կենդանակերպի ամենաժլատ նշաններին:

12-րդ տեղ՝ մեծ հոգի

Աղեղնավորներն ամենաառատաձեռնն են: Բոլորին կօգնեն:

11-րդ տեղ՝ անկեղծ ծախսող

Ջրհոսների համար գլխավոր առաջնայնությունը սիրելի մտերիմներին, հարազատներին, գործընկերներին գոհացնելն է:

10-րդ տեղ՝ սիրում է էֆեկտիվ հանդես գալ

Առյուծները երբեք առանց ուշադրության չեն թողնում, միշտ թանկարժեք նվերներ են նվիրում իրենց մտերիմներին:

9-րդ տեղ՝ շահամոլ և հնարամիտ

Խոյերն առատաձեռն են, բայց պրակտիկ: Կարողանում են իրենց փողը հեռանկարային ձևով ներդնել: Խոյն իր ամբողջ գումարը կծախսի մարդու վրա, եթե համոզված լինի, որ նա վաղ թե ուշ իրեն պետք է գալու:

8-րդ տեղ՝ եթե միայն ուրիշի հաշվին

Կշեռքներն առատաձեռն են, բայց սիրում են ուրիշի փողը ծախսել:

7-րդ տեղ՝ կեցվածքամոլ

Կարիճների համար առատաձեռնությունն իրեն լավ կողմից ցույց տալու հնարավորություն է:

6-րդ տեղ՝ հանդիսատես է պետք

Երկվորյակի առատաձեռնության դրսևորման համար հանդիսատես է պետք, հանրություն և ծափահարություններ:

5-րդ տեղ՝ ամեն ինչ բարդ է

Ձկների դեպքում ամեն ինչ բարդ է: Նրանք կարող են արցունքների հասցնող ժլատություն և նույն աստիճանի առատաձեռնություն դրսևորել: Կարևորը ոչ թե Ձկների նյութական կարողությունն է, այլ տրամադրությունը:

4-րդ տեղ՝ վարձկան

Ցուլերը շատ են սիրում, երբ փողը միայն իրենց վրա են ծախսում: Նրանք դրանից չեն ամաչում: Սակայն նյութական լուրջ խնդիրների դեպքում Ցուլերը ձեր կողքին կլինեն, կվճարեն ձեր պարտքերը, կաջակցեն:

3-րդ տեղ՝ ամեն ինչը՝ տուն

Խեցգետիններն ապրում են իրենց համար և փող են ծախսում բացառապես անհրաժեշտ և իսկապես արժեքավոր իրերի վրա: Ընկերների և մտերիմների հարցում բավական գծուծ են: Նրանց համար գլխավոր ուղեցույցը տան և սեփական հարմարավետության համար իրեր գնելն է:

2-րդ տեղ՝ նյութական եսասեր

Կույսերը փողը քամուն չեն տալիս: Բայց շքեղ իրեր գնում են՝ միայն իրենց համար:

1-ին տեղ՝ ամենաիսկական ագահ

Այծեղջյուրներն ակնհայտորեն ժլատ են: Պատրաստ են փող ներդնել բացառապես իրենց հասարակական կարգավիճակի համար: Ընկերները, սիրելիները և հարազատներն առանց առատաձեռն ժեստերի էլ կդիմանան: Ամեն կերպ կփնտերն որևէ իր վաճառող ամենաէժան խանութը:

 

 Աղբյուր` BlogNews.am