Թոմ Թումբ – ամենահայտնի գաճաճը պատմության մեջ, որին շատ սիրում էր Վիկտորիա թագուհին

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Չարլզ Շերվուդ Ստրետտոնը ծնվել է 1838թ. հունվարի 4-ին Բրիդժպորտում՝ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգում: Ձեզ ենք ներկայացնում պատմությանն ամենահայտնի գաճաճին:

Նրա ծնողները եղել են միջնահասակ, բայց Չարլզը ծնվել է շատ խոշոր-4200գրամ: Բայց, երբ դարձել է 6 ամսեկան, նա դադարել է աճել:

4 տարեկան հասակում նրա մոտ պահպանվում էր նույն հասակը ինչ-որ 6 ամսեկան տարիքում: Եվ այդ ժամանակ էլ նրան նկատում է աշխարհում հայտնի կրկեսի հիմնադիր Բառնումա և Բեյլի: Չարլզի հայրը համաձայնվում է, որ նիր որդին մի ամբողջ ամիս գրավի Նյու Յորքի կրկեսավարների թանգարանի հաճախորդներին: Սկզբում պայմանավորվածությունն այսպիսին էր:

Բառնումը սովորեցնում է Չարլզին երգել, պարել, ցուցադրել համրախաղ և զվարճացնել հանրաճանաչ մարդկանց: Նա պատրաստեց տղային Նյու Յորքի բնակիչներին զվզրճացնելուն:

Չարլզը՝այնուհետև հայտնի Թոմ Թունբը, շատ արագ հասավ հաջողության: Հանդիսատեսը նրան շատ էր սիրում, հիանում էր նրա հմայքով և վարպետությամբ:

Երբ Չարլզը 5 տարեկան էր, Բառնումն իր հետ տարավ հյուրախաղերի Եվրոպա: այնտեղ նա պետք է ելույթ ունենար Վիկտորիա թագուհու առջև: Թագուհին հիացած էր: Գաճաճը նաև Ֆրանսիայում դուր եկավ <<Վոդեվիլների թատրոնի>> հանդիսատեսին և արքայազն Ուելսկիին:

Բառնումի հովանավորության տակ Թոմ Թումբը դարձավ հայտնի աշխարհում: Նա հարստացավ, և միաժամանակ օգնության եկավ իր ուսուցչին, երբ վերջինս սնանկացել էր:

Այնուհետև Թոմ Թումբը կրկին հյուրախաղերով մեկնեց Եվրոպա, և նորից հանդես եկավ թագուհու առջև:

1863 թ-ի փետրվարի 10-ին Չարլզը ամուսնացավ Լավինիա Ուորենի հետ: Նա ևս գաճաճ էր: Երիտասարդները սիրահարվեցին առաջին հայացքից: Ամուսնությունը կայացավ Մետրոպոլետեն հյուրանոցում:

Ամուսնության մասին նորությունը տեղադրեցին <<Harper’s Weekly Magazine>> ամսագրի կազմի վրա: Զույգին շնորհավորեց անգամ պրեզիդենտ Լինկոլնը, որի համար նրանց հրավիրեց Սպիտակ Տուն;

Թոմ Թումբն ու կինը բազմաթիվ անգամ մեկնեցին հյուրախաղերի Եվրոպա և Ճապոնիա: 40 տարեկանում, երբ Թոմի հասակը 136սմ էր, մարդիկ կրկին սիրում և  հաճախում էին նրա ներկայացումներին:

Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ:

1883թ-ի հունիսի 15-ին, 46 տարեկան հասակում Թոմը հանկարծամահ է լինում-<ինսուլտ>,իսկ նրա կինը մահանումէ ամուսնու մահից 36 տարի հետո:

Այս պատմությունը փոխանցեք ձեր ընկերներին, հուսով ենք նրանց հետաքրքիր կլինի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am