Դաշտանադադար (մենոպաուզա/կլիմաքս). ինչպես ախտորոշել դրա սկիզբն ու ավարտը

Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքի բնական փուլերից մեկն է: Տարբեր կանանց մոտ այն սկսվում է տարբեր տարիքում, սակայն կա որոշակի նորմավորված տարիք: Ամեն պարագայում, յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, պետք է տարին 2 անգամ գնա գինեկոլոգի մոտ հետազոտության:

Կան կլիմաքսի որոշակի մոդել, որն էլ այսօր ձեզ ենք ներկայացնում:

Դաշտանադադարն ունի 3 էտապ

1. Նախադաշտանադադար

Սա մինչև վերջին դաշտանն ընկած ժամանակահատվածն է: Սովորաբար այն սկսվում է 40-45-ից հետո և տևում է 15-18 ամիս: Այս շրջանում օվուլյացիան աստիճանաբար դադարում է՝ բեղմնավորման հետ խնդիրներ առաջացնելով: Դաշտանն ավելի հազվադեպ է դառնում և ոչ առատ: Հիմնականում նախադաշտանադադարը սկսվում է ոչ կարգավորված դաշտաններով և ավարտվում դրանց բացակայությամբ:

Այս փուլին բնորոշ են բազում ախտանշաններ`

  • Գլխացավեր
  • Պուլսի արագացում
  • Տրամադրության տատանումներ
  • Հեշտոցի չորություն
  • Հաճախակի միզարտադրություն
  • Հոգնածություն
  • Անընդհատ շոգի զգացողություն

2. Դաշտանադադար

Դաշտանադադարը դաշտանի բացակայությունն է 12 ամսվա ընթացքում: Եթե դուք 12 ամիս անընդմեջ դաշտան չեք ունեցել, ապա գտնվում եք դաշտանադադարի փուլում: Հիմնականում այն սկսվում է 50-53 տարեկանում: Հենց այս շրջանում է սիրտ-անոթային հիվանդությունների, օստեոպորոզի զարգացման, դիաբետի և ճարպակալման ռիսկը շեշտակի աճում:

3. Հետդաշտանադադար

Այս փուլը հաջորդում է դաշտանադադարին: Այս փուլում բոլոր ախտանշաններն անցնում են:

Հիշեցում․ հոդվածում տեղ գտած ինֆորմացիան կրում է զուտ տեղեկատվական բնույթ և չի կարող փոխարինել բժշկական խորհրդատվությանը:

 

Աղբյուր` BlogNews.am