Ամուսնացած լինելով երկու անգամ , նա ցանկություն հայտնեց թաղվել մեկ ուրիշ մարդու կողքին։ Ձեր աչքերը կլցվեն, երբ տեսնեք ում մասին է խոսքը…

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մարթա Ջեյն Քեներին ծնվել է 1850 թվականի Մայիսի 1ին։ Նրա մայրը անբարոյական էր, իսկ հայրը աղքատ գյուղացի և խաղամոլ։ Մարթա Ջեյնը ընտանիքի ավագ երեխան էր, ուներ 5 եղբայր ու քույր և նրան նուրբ աղջիկ համարել չէր կարելի։ Դեռ վաղ տարիքից նա գերազանց ձիերի էր վարժեցնում և որսորդություն անում։

Այն ժամանակ դրանք դեռևս համարվում էին «տղամարդկային զբաղմունքներ»։ Երբ նա 13 տարեկան էր, ընտանիքը աշխատանք որոնելու նպատակով տեղափոխվեց մեկ այլ շրջան։ Ճանապարհորդությունը դժվար էր և սարսափելի ծախսատար։

Ճանապարհին Մարթա Ջեյնի մայրը մահացավ, իսկ հայրը լքեց իր երեխաներին, որպեսզի նոր կյանք սկսի։ Լինելով հազիվ դեռահաս , Մարթա Ջեյնը ստիպված էր հոգ տանել ոչ միայն իր այլ նաև փոքր եղբայրների և քույրերի մասին։ Նա աշխատանքի անցավ առաջին իսկ պատահած վայրում, սակայն հաճախ ստիպված էր զբաղվել մարմնավաճառությամբ , որպեսզի կերակրի քույրերին ու եղբայրներին։

Բայց վերջապես եկավ այն օրը , երբ Մարթա Ջեյնին հնարավորություն տրվեց իրականացնելու իր երազանքը և նա ընդգրկվեց հեծելազորի շարքերում։ Այդ ժամանակ Արևմուտքը նվաճման ամենաթեժ պահն էր։ Մարթա Ջեյնը այն քիչ կանանցից էր , ում թույլ էին տվել մասնակցել ճակատամարտին որպես մարտիկ ։

Նա շատ արագ բոլորին ապացուցեց ,որ շատ դաժան, քաջ և համառ մարտիկ է։ Մի օր էլ Մարթա Ջեյնի ջոկատը ծայրահեղ ծանր դրության մեջ էր։ Նրանք շրջապատված էին և ունեին 6 զոհ։ Երբ նոր թակարդն ընկնելու եզրին էին, Մարթան զգաց , որ իր կապիտանը վիրավոր է։ Նա ձիավարեց դեպի կապիտանը, հրեց նրան ձիու վրա և տարավ ապահով վայր։ Կապիտանը ծիծաղեց և ասաց. — Ես քեզ մկրտում եմ ,որպես » Աղետի Ջեյն»- հարթավայրերի հերոսուհին։

Եվ լեգենդը ստեղծվեց։ Աղետաբեր Ջեյնը հագավ տղամարդու հագուստ և դարձավ փորձառու Մարկուսմեն , առաջնորդելով կատաղի ջոկատներ։ Սակայն չնայած իր արկածներով լի կյանքին և շրջապատված լինելով ընկերներով, Մարթա Ջեյնը միայնակ կին էր։ Ի վերջո նա հղիանում է պատահական մեկից և դուստր լույս աշխարհ բերում։ Բայց դրանից շատ չանցած Մարթա Ջեյնի կյանքը կտրուկ փոխվում է ,երբ նա հանդիպում է Ուայլդ Բիլ Հիքոքին։

Այս երկուսը անբաժանելի էին, բայց նրանց վիճակված չէր լինել միասին երկար ժամանակ։ Մի գիշեր , մի անհայտ Դեդվուդ քաղաքում, Ուայլդ Բիլին փամփուշտի կրակոցով սպանում են հենց խմելու սեղանի շուրջ։ Ջեյնը կոտրված էր։ Մինչ օրս նրանց հարաբերությունների բնույթը հայտնի չէ։ Սիրահարնե՞ր էին նրանք, թե պարզապես ընկերներներ։

Այս հարցը դեռևս առեղծված է։ Այն ինչ հայտնի է , այն է , որ Աղետաբեր Ջեյնը պնդում էր, որ Ուայլդ Բիլը իր աղջկա հայրն է, որը անհնար էր։ Աղետաբեր Ջեյնը շարունակեց իր կյանքը որպես ազատ կին։ Նա շատ արկածներ ունեցավ և չէր մտածում իր հեղինակության կամ այն բամբասանքների մասին, որոնք տարածվում էին իր անվան շուրջ։ Տարիները անցնում էին, և Ջեյնը ծերանում էր։ Ի վերջո նա հոգնել էր ձի հեծնելուց և ցանկանում էր ուրիշ աշխատանք փորձել։

Նա աշխատեց որպես խոհարար, բուժքույր, երկաթուղային աշխատող, և նույնիսկ փորձել է վաճառել ննջասենյակային գորգեր։ Ջեյնի առաջին ամուսնությունը երկար կյանք չունեցավ, բայց հետո նա հանդիպեց Քլինթոն Բյուկեյին։ Զույգն ամուսնացավ, ունեցավ դուստր և Կոլորադոյում հյուրանոց բացեց։ Բայց ինչպես իր առաջին ամուսինը, Քլինթոնը նույնպես ստեղծված չէր ամուսնացած լինելու համար և ի վերջո թողեց նրան։

Աղետաբեր Ջեյնի ընկերները ցանկանում էին նրան հայտնի դարձնել, և սկսեցին տարածել մի անկախ և ազատ կնոջ մասին պատմություններ, ով կռվում էր ինչպես տղամարդ և սիրում էր արկածներ։ Ահա թե ինչպես նա սկսեց մասնակցել ներկայացումներում, խաղալով այն դերը, որը ամենքից լավ ինքը կարող էր խաղալ ` իր դերը։ Բայց քիչ-քիչ Աղետաբեր Ջեյնի կյանքը փչացրեց ալկոհոլը։ Նա սկսեց իրեն տարօրինակ պահել և դժվար էր նրա հետ հաշտվել։

Նա անգամ որպես մարմնավաճառ էր աշխատում ժամանակ առ ժամանակ։ Աղետաբեր Ջեյնի վարքագիծը այնքան անխոհեմ էր, որ 1901 թվականին նրան ուղարկեցին մտավոր հետամնացների հաստատություն, որտեղ 2 տարի ապրելուց հետո, մահանում է թոքաբորբից։ Բարեբախտաբար, Աղետաբեր Ջեյնը դեռ ուներ լավ ընկերներ, ովքեր նրա մարմինը տարան Դեդվուդ, որպեսզի թաղեն նրան Մորիի գերեզմանատանը, իր հարազատ Բիլ Հիլքոքի կողքին։

Աղետաբեր Ջեյնի կյանքի մոտեցումը հետաքրքիր էր այդ դարաշրջանում։ Նա հստակորեն եզակի անձնավորություն էր, և նրան չէր հետաքրքրում, թե ինչ են մտածում իր մասին։ Ուժեղ և անկախ, նա արկածներով լի կյանք էր վարում, ներառյալ այն բոլոր ուրախությունները և ցավերը ,որոնք այդ արկածներից անպակաս էին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am