Ինչպես ճիշտ ընտրել երեխայի անունը, կախված իր ծննդյան ամսից

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մարդու անունը ազդում է ոչ միայն կյանքի վրա,այլև որոշիչ է դառնում նրա ճակատագրում: Անվան ընտրությունից է կախված լինելու երեխայի բնավորությունը, նրա պահվածքը և փոխազդեցությունը իրենշրջապատող աշխարհի հետ: Հետևաբար՝ինչպե՞ս ճիշտ անվանակոչել երեխային: Անուն ընտրելիս գոյություն ունեն շատ տարբեր չափանիշներ  , ամենատարածվածներից մեկն էլ՝ ըստ ծննդյան ամսաթվի անվանակոչելն է:

Հունվար

Այն երեխաները , ովքեր ծնվել են հունվար ամսին տարբերվում են վճռականությամբ և կոպիտ բնավորությամբ:Նրանք ունեն մեծ կամքի ուժ, դրա համարել կարողանում են հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: Քանի որ հունվար ամսին ծնված երեխաները ի ծնե ուժեղ են, նրանց համար խորհուրդ է տրվում ընտրել ավելի մեղմ անուններ, որպեսզի պահպանվի ներդաշնակությունը:

Փետրվար

Փետրվար ամսին ծնված երեխաները շատ հետևողական են և երբեմն նույնիսկ համառ: Դրա հետ մեկտեղ նրանք տեսնում են իրենց թերությունները և կարող են աշխատել իրենց վրա, որպեսզի ուղղեն դրանք:

Մարտ

Մարտ ամսի նծնված երեխաները շատ հուզական են և խոցելի: Հասուն տարիքում նրանք սկսում են դժգոհել կյանքից, սակայն ինչ- որ բան փոխել նույնպես չեն ձգտում: Այդպիսի երեխաներին համապատասխանեն ավելի ուժեղ անուններ:

Ապրիլ

Ապրիլ ամսին ծնված երեխաները շատ նպատակասլաց և պահանջկոտ են: Որպես կանոն նրանք դառնում են հաջողակ անհատներ, ովքեր առանձնահատուկ հաջողությունների են հասնում կարիերայի ոլորտում: Նրանց համար պետք է ընտրել այնպիսի անուններ, որոնք բարձրացնում են զգացմունքայնությունը:

Մայիս

Մայիս ամսին ծնված երեխաները շատ շփվող, բայց միևնույն ժամանակ չզիջող են: Նրանց համառ բնավորությանը կարելի է միայն նախանձել, սակայն նրանք ունեն փխրուն սիրտ, կարող են ներքուստ կոտրվել, բայց նախընտրում են ցույց չտալ իրենց ներսում տեղի ունեցող փոթորիկը շրջապատին:

Հունիս

Հունիսին ծնվում են փխրուն և հեշտ հանձնվող անհատներ, որոնց բնորոշ է թեթևամտությունը: Այդպիսի երեխաներին համապատասխան են էներգետիկ և համարձակ անուններ:

Հուլիս

Հուլիս ամսին ծնված երեխաները խոցելի են, բայց շատ համառ: Չեն ընդունում քննադատությունը և ընտանիքում զբաղեցնում են առաջնորդի դերը: Նրանց համար պետք է ընտրել այնպիսի անուններ, որոնք կարող են շտկել բնավորության բացասական կողմերը:

Օգոստոս

Օգոստոս ամսին ծնվում են գործունյա և անկոտրուն անհատներ: Նրանց բնորոշ է կասկածամտությունն ու զայրույթը, այդ իսկ պատճառով նրանց համապատասխան են ավելի նուրբ անուններ:

Սեպտեմբեր

Սեպտեմբեր ամսին ծնված երեխաները օժտված են մեծ կամքի ուժով և նպատակասլացությամբ: Նրանք միշտ գիտեն ինչ են ուզում և միշտ հասնում են իրենց առջև դրված նպատակներին:

Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսին ծնված երեխաները տարբերվում են պատասխանատվության մեծ զգացումով: Նրանք ունեն նյութական կապվածություն,  ինչի պատճառով էլ կարող են տառապել, ուստի ավելի լավ է նրանց համար ընտրել խոհեմ և իմաստուն անուններ:

Նոյեմբեր

Նոյեմբեր ամսին ծնվում են անհատներ , ովքեր հետևում են ոչ թե սրտի, այլ մտքի ձայնին: Նրանց հատուկ է էգոիզմը և դեպրեսիան: Այդպիսի երեխաների համար հարկավոր է ընտրել այնպիսի անուններ, որոնք կբարձրացնեն նրանց մեջ դրական հատկանիշները:

Դեկտեմբեր

Դեկտեմբեր ամսին ծնված երեխաները գերակտիվ են և փոքր-ինչ անզուսպ: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին և զբաղեցնում Առաջին հորիզոնականներ:Բնավորության թերի կողմերը շտկելու համար հարկավոր է ընտրել հանգիստ անուններ:

Անունների օրինակներ ըստ ծննդյան ամսաթվի՝

 

Անկասկած, երեխային տրված անունը կազդի նրա բնավորության վրա, բայց չի ձևավորի նրան որպես անհատ: Միայն ծնողներից  է  կախված, թե որքան արժանի մարդիկ կդառնան իրենց զավակները: Ամենակարևորը՝ ճիշտ դաստիարակությունն է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am