«Ես ապրում եմ բաց ամուսնությամբ: Ահա ինչպիսին է իմ սովորական շաբաթը»

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Այս պատմությունը 35-ամյա Լոլայի մասին է: Նա ապրում է Նյու-Յորքում, տալիս է սեքսուալ դաստիարակության դասեր և աշխատում է սեքս-շոփում: Նա 9.5 տարի ամուսնացած է  Էվան անունով տղայի հետ, սակայն նրանք միասին են արդեն մոտ 15 տարի:

Մոտ 10 տարի նրանք միմյանց չեն դավաճանել: Հետո Լոլան սիրահարվեց ուրիշին: Այս հանգամանքը նրան ստիպեց մտածել պոլիգամ հարաբերությունների մասին: Նա փորձեց հրաժարվել այդ գաղափարից՝ ենթադրելով, որ նրանք Էվանի հետ երջանիկ կարող են լինել միայն մոնոգամ  հարաբերությունների դեպքում:

Ազատ ամուսնությամբ ապրելու համար  քննարկումների և համաձայնության գալու համար նրանց պետք եկավ 4 տարի, որից հետո նրանք արդեն 6 տարի է ապրում են ազատ ամուսնությամբ: Էվանը սկսեց հանդիպել Շեյլա անունով մի կնոջ հետ: Նրանք 4 տարի է ինչ միասին են, իսկ Լոլան բացի ամուսնուց, հանդիպում է ևս երկու տղամարդու հետ՝ Դիլանը, որի հետ է 2.5 տարի և Ֆրենկը, որի հետ արդեն 8 ամիս է, ինչ հանդիպում են:

նկար

Ինչ է  իրականում  ազատ ամուսնությունը և ինչ են զգում զույգերը կարելի է հասկանալ  Լոլայի և Էվանի կյանքի մեկ շաբաթվա օրինակով:

 

Կիրակի

 

Ծույլ կիրակնօրյա առավոտ Էվանի հետ տանը՝ սուրճ, նախաճաշ և հարմարավետություն: Ես պայմանավորվել  եմ Դիլանի հետ մեր կայանալիք հանդիպման մասին: Դիլանը իր տանը հյուրեր չի կարող ընդունել, իսկ ինձ մոտ հանդիպելու համար ես պետք է բավական շատ գործեր պլանավորեմ : Այդ պատճառով մենք սովորաբար հանդիպում ենք հյուրանոցում:

Ես և Էվանը մեր նամակագրությունների մասին միմյանց չենք պատմում: Երբ մենք նոր էինք սկսել ապրել ազատ հարաբերություններում այդ ինֆորմացիայի մասին իրար հետ կիսվելու կարիք էինք զգում, բայց հիմա դա չենք քննարկում: Մենք միայն ասում ենք. «Դեմ չես, որ ես դուրս գամ»:

Մեր  ծույլ օրն ավարտվում է անկողնում  ֆիլմ դիտելով և սեքսով: Մեզ համար իրար հետ ժամանակ անցկացնելը շատ կարևոր է:

նկար

Երկուշաբթի

Առավոտյան նախաճաշին Էվանին առաջարկում եմ  Շեյլայից ճշտել հանգստյան օրերի վերաբերյալ: Քանի որ ես այդ օրերին տանը չեմ լինելու և չեմ ցանկանում, որ Էվանը տանը մենակ  մնա ու տխրի, ցանկանում եմ, որ նա էլ հանդիպի իր ընկերուհու հետ:

Եղել են ժամանակներ, երբ նա հանդիպում էր Շեյլայի հետ, իսկ ես մենակ էի: Ես չէի խանդում, բայց տխուր էր, որ իմ կողքին չկար մեկը, որի հետ կարելի էր շփվել: Մենք երկար տարիներ ենք անցկացրել միասին՝ ճանապարհորդել ենք, հայտնաբերել ենք նոր տեղեր և այլն: Երբ ձեր կյանքով սկսում եք կիսվել ուրիշ զուգընկերոջ հետ, բավականին դժվար է  շարունակել ապրել որպես զույգեր: Դրան սովորելու համար մեզանից որոշ ժամանակ պահանջվեց:

Երեքշաբթի

Այսօր լուռ օր է: Ես տանն եմ աշխատել. Առավոտյան վաղ եմ արթնացել, պատասխանել եմ նամակներիս, իսկ հետո ընկերներիս հետ գնացել եմ կինոթատրոն: Ես ժամանակին տուն եմ վերադարձել, որ Էվանի հետ գնանք գնումների: Մենք ընթրում ենք ու ես քնում եմ գիրքը ձեռքիս՝ անկողնում  Էվանին հպված:

 

Չորեքշաբթի

 

Ֆրենկը եկավ ինձ հանդիպելու: Մենք երկար ժամանակ չենք հադիպել: Չնայած մենք 8 ամիս է հանդիպում ենք, բայց հանդիպումների որոշակի գրաֆիկ չունենք: Նա երաժշտության ուսուցիչ է և նույնպես ամուսնացած է:

 

Մենք որոշում ենք այսօր երեկոյան հանդիպել: Ես գերադասում եմ նախօրոք ամեն ինչ պլանավորել: Այդպես հեշտ է: Դիլանը նույնպես շատ զբաղված է: Այդ պատճառուվ մենք ամեն ինչ  նախորոք պլանավորում ենք:

 

Քանի որ ես երեկոյան հանդիպելու եմ Ֆրենկին, ապա ընթրիք եմ պատրաստում Էվանի համար. Դա իմ մշտական պարտականությունների մեջ չի մտնում, բայց իմ հերթն է: Ես չեմ սիրում պլաններիս փոփոխության պատճառով իմ պարտականություններում թերանալ: Դա այն դեպքերից մեկն է, երբ ես կարող եմ հոգ տանել ամուսնուս մասին:

Էվանը  աշխատանքից շուտ է վերադառնում և առաջարկում է ինձ տանել ֆրենկի մոտ: Ֆրենկը նախապատրաստել է մի քանի ուրախ սեքս-խալալիքներ, որոնք օգտագործում եմ միայն նրա հետ:

 

Նրանք բոլորը միմյանց մասին գիտեն: Ֆրենկը Դիլանի մասին հարցրել է, երբ նոր էինք սկսել հանդիպել: Նա հարցրեց. «Նա քեզ դուր գալիս է?». Ֆրենկը անկեղծ մտահոգվում է  ինձ համար և ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ:

 

Մի անգամ Ծննդյան տոներին  ընթրիք  էինք կազմակերպել  Ֆրենկի և  նրա կնոջ  հետ: Սկզբում ինձ կաշկանդված էի զգում, որովհետև չգիտեի ինչ սպասել, բայց հետո ամեն ինչ փոխվեց, և մենք ուրախ զրուցում էինք:

 

Բոլորին չէ, որ ես ծանոթացրել եմ Էվանի հետ: Ինձ նախ պետք է վստահել մարդուն, ապա նոր թողնել, որ նա մուտք գործի իմ կյանքի այդ մասը:

 

Հինգշաբթի

Ես զբախված եմ աշխատատեղում և պատրաստվում եմ տեղի համալսարանում ելույթի, այնպես որ, նամակագրության ժամանակ չունեմ: Ֆրենկը համոզվում է, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է:  Ես նրան անվանում եմ «իմ մարդը» , որովհետև «ընկերը» մեր հարաբերություններին այնքան էլ չի համապատասխանում:

 

ՈՒրբաթ

Այս օրը միշտ անհանգիստ է, որովհետև ես և Էվանը ընթրում ենք մեր ընկերների հետ: Մեր բոլոր ընկերները գիտեն, որ մենք պոլիգամ ենք: Նրանցից շատերը  ընդունում  են մեր ապրելակերպը:

 

Շաբաթ

Էվանը պատրաստվում է հանդիպել Շեյլայի հետ, և ես օգնում եմ նրա հագուստի ընտրության մեջ: Ես ցանկանում եմ համոզվել , որ նա լավ տեսք ունի: Նրա համար պետք էր ընտրել նորավոճ և էլեգանտ հագուստ, որը հարմար կլիներ թե երեկույթում, և թե ռեստորանում հագնելու համար:

Երեկոյան ես անցկացնում եմ դասընթացներ  սեքս-շոփում սեքսուալ դաստիարակության մասին: Դասընթացներից հետո գալիս է Դիլանը և մենք գնում ենք ընթրելու: Երբ մենք հասնենք հյուրանոց, ես Էվանին կհայտնեմ, որ ես տեղ եմ հասել առանց տհաճ միջադեպերի և բարի գիշեր կմաղթեմ: Մենք միշտ այդպես ենք վարվում:

նկար

Կիրակի

Մենք Դիլանի հետ անկողնում անցկացրինք միչև առավոտյան ժամը 10-ը: Մենք պլանավորել էինք ամբողջ օրը միասին անցկացնել, բայց Դիլանը կնոջից հաղորդագրություն ստացավ, որտեղ նա խնդրում էր շուտ վերադառնալ: Ես մի փոքր հիասթափված եմ, բայց հասկանում եմ, որ նման հարաբերություններում այդպես էլ կարող է պատահել:

Դիլանը և նրա կինը ազատ ամուսնությամբ ապրում են միայն 2 տարի: Ես կցանկանայի , որ Դիլանի կինը իմ մասին լավ կարծիք ունենա, չնայած մենք չենք հանդիպել: Չեմ ուզում նրանց համար խոչընդոտ լինել:

Երբ մարդիկ ապրում են ազատ հարաբերություններով, նրանց համար վերափոխվելը բավականին դժվար է: Ես շատ եմ ուզում, որ Դիլանը տեսնի, որ մտահոգվում եմ նրա ընտանեկան կյանքի համար և ցանկանում եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ դասավորվի: Եթե նրա կինը մեր հարաբերություններում վտանգ է զգում, ապա միշտ էլ կարելի է դրանք դադարեցնել՝ չնայած Դիլանը ինձ շատ է դուր գալիս:

Ես  գնումներ եմ անում և ճանապարհին Էվանին հանդիպելով վերադառնում եմ տուն:  Քունս տանում է:  Վերջացավ երկար շաբաթը:

Լոլան բավականին անկեղծ կիսվեց  իր ընտանեկան կյանքի որոշ պահերով: Ցանկացաց հարաբերություններ ունեն իրենց լավ և վատ կողմերը: Իսկ Դուք ինչ եք մտածում ազատ ամուսնության մասին? Հայտնեք Ձեր կարծիքը…

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am