Ինտերիերի 5 դետալ, որոնք մատնում են տանտիրոջ ռամիկությունը

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ընդունված է համարել, որ անճաշակ ինտերիերը պայմանավորված է լավ վերանորոգման համար փող չլինելով։ Իրականում սեփական կացարանը կարելի է այլանդակել նաև լիքը փող վատնելով։ Խնդիրը գեղագիտական ճաշակն ու բուռն երևակայությունն է, ոչ թե փողը։

 

Ահա այն հիմնական դետալները, որոնք վկայում են բնակարանի սեփականատիրոջ «գեղցիության» մասին։

 

  1. 1. «Դրախտ հարբեցողի համար» դարակաշար

Սա առանձնապես «զռռում է» գորգի հետնապատկերին։

  1. Ռաբիս ոճի զուգարան

Ասես նախատատից ժառանգություն մնացած սերվանտի սպասք լինի։ Սանտեխնիկան էլ է դրա ազդեցությունը կրում։

Ու այնպես, որ տանտիրոջ հայացքն ընդգրկում է անընդգրկելին՝ հատակից առաստող ու հակառակը։

  1. 3. Արհեստական բուխարին աղքատների շքեղությունն է

Եթե իսկական բուխարիով գյուղական առանձնատուն ունենալու երազանքը չի հաջողվում իրականացնել, կասեք ինչո՞ւ մարդը չփորձի իր բնակարանում արհեստական բուխարի սարքել։ Միայն թե այս կառույցը բնակարանին առանձնապես ջերմություն չի հաղորդում։ Ավելին, տեսողական առումով փոքրացնում է սենյակի մակերեսն ու բավական անհեթեթ տպավորություն թողնում։

Այստեղ երևակայությանն իրոք զոռ են տվել․․․ ռամիկները։ Բուխարի խոհանոցում, որից ծիկրակում է փայտանման ներկված ջեռուցիչը։

Սա էլ հայտնի դերասան Միխայիլ Բոյարկսու բնակարանի բուխարին է։

Երբեմն կրեատիվ գաղափարներն այն աստիճան են չափն անցնում, որ մարդիկ քարաձավների տեսքով բնակարան են արարարում։

Ոմանց էլ գունավոր քարանձավն է ոգեշնչում։

Սա էլ 3D-հատակ է, որը շոկից բացի այլ զգացմունքներ չի առաջացնում։

  1. Կոտոշների ու կճղակների սիրահարներ

Մի ժամանակ եղջյուրները, սմբակներն ու կենդանիների մորթին համարվում էին բարեկեցության խորհրդանիշ։ Եթե խոսքը գյուղական տան մասին է, ինտերիերի նման դետալները, թերևս, կարող են տեղին լինել։  Բայց երբ փոքրիկ «խրուշչովկաներում» նման զարդարանքը զբաղեցնում է սենյակի կեսը, բավական զավեշտալի տպտավորություն է թողնում։

Գորգի վրա փռված կենդանու մորթին իսկական անհեթեթություն է։

  1. Հունական ոճ

Շատ դիզայներներ ինտերիերի հունական ոճին  են դիմում, որը գուցե այնքան էլ սարսափելի չէ բարձր առաստաղներով ընդարձակ սենյակներում, բայց ոչ երբեք՝ սովորական նեղլիկ բնակարաններում։

Հունական ոճին ավելի կշիռ հաղորդելու համար սենյակները զարդարում են «էլիտար» վարագույրներով ու արհեստական բուխարիով։

Նման ոճը չի շրջանցել անգամ պարոդիստ Ալեքսանդր Պեսկովի կացարանը։

Նաև՝ երգչուհի Մաշա Ռասպուտինայի բնակարանը։

Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Բան չենք ասում․ ամեն մարդ իր կացարանը կահավորում է այնպես, ինչպես  իրեն հարմար է։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am