Նրան փորձել են թունավորել, կրակել են վրան, իսկ հետո դրել պարկի մեջ ու գցել գետը. Երբ նրա մարմինը գտել են, պարզվել է մի բան, որը շատ բարդ է բացատրել

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

1916-ի դեկտեմբերյան մի ցուրտ առավոտ Սանկտ-Պետերբուրգի բնակիչները սարսափելի բան հայտնաբերեցին։ Նևայի ջրերում նրանք նկատեցին մեծ սև պարկ։ Մարդիկ հոգեբանորեն պատրաստ չէին նրան, ինչ գտան պարկում։ Այնտեղ մարդու մարմին էր, որին, ամենայն հավանականությամբ, դաժանաբար սպանել էին։

Ոստիկանությունը հաստատեց զոհվածի անձը․ սպանվածը Գրիգորի Ռասպուտինն էր։ Հզորագույն մարդը։

Ռասպուտինը ողջերի աշխարհը լքել է ավելի քան 100 տարի առաջ, բայց նրա առեղծվածային անձը մինչև օրս խռովում է մարդկային գիտակցությունն ամբողջ աշխարհում։ Նրա կյանքը պարուրված է գաղտնիքներով։ Նրա շուրջ հյուսված են բազմաթիվ լեգենդներ ու առասպելներ։ Իսկ փաստերը, թե ով էր նա իրականում, այդքան էլ հեշտ չէ հայթայթել։

Ո՞վ է նա։ Խաբեբա՞, թե՞ տաղադավոր բժիշկ, մեղսագո՞րծ, թե՞ սև մոգ։ Այս և բազում այլ հարցեր անպատասխան են մնում։

Ռասպուտինը ծնվել է ռուսական Պոկրովսկոե գյուղում։ Նրա իսկական ազգանունը Նովիխ էր։ Հայտնի կեղծանունը «распутник» (թարգմանաբար՝ «զեխամոլ», «ցոփակյաց») բառից է ծագում։ Եթե ազգանունը բառացիորեն ընկալենք, Ռասպուտինի անձը, իսկապես, բազում իրարամերժ բաներ է պարունակում։ Նա ներկայանում էր իբրև կրոնավոր, բայց, ինչպես հայտնի է, նրա «ոտքերը ծալվում»  էին կանանց ու ոգելից տեսնելիս։

Ռասպուտինը հատուկ աստվածաբանական կրթություն չուներ, բայց նրան զարմանալիորեն հաջողվում էր ներկայանալ որպես «Աստծու մարդ» ու մնալ այդ դերում։ Շատերը նրան բժիշկ ու մարգարե էին համարում։ Վերջին հաշվով հենց բուժումն էլ նրան նշանավոր մարդ էր դարձրել։

Ռասպուտինի տաղանդի մասին տեղեկանում է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեդորովան ու նրան կանչում՝ հեմոֆիլիայից տառապող որդուն ապաքինելու նպատակով։ Այն օրերին այդ հիվանդության բուժման արդյունավետ եղանակ չկար, բայց, ինչպես պնդում են ժամանակաիցները, Ռասպուտինին ինչ-որ կերպ հաջողվում է արյունահոսության դեմն առնել։

Պնդում են նաև, որ Ռասպուտինն, իբր, հաջողացրել է հարություն տալ կայսրուհու սպասավորներից մեկին։

Խարիզմատիկ բուժակով հետաքրքրվում է նաև կայսրը՝ Ռասպուտինին ներառելով բոլոր քաղաքական գործընթացների մեջ։

Հետաքրքիր է, որ Ռասպուտինը հազիվ էր կարողանում գրել, դրա համար էլ հայրը մտածում էր, որ որդին լավագույն դեպքում ուխտագնաց կդառնա։ Մինչդեռ նա դարձավ այն ժամանակվա Ռուսաստանի ամենազդեցիկ մարդկանցից մեկը։

Ռասպուտինին հաջողվում է երկրի կառավարիչներին համոզել, որ ինքը հեշտամոլ ու հարբեցող չէ, և այդ ամենը բամբասանքներ են։

Որոշ պատմաբաններ պնդում են, որ Ռասպուտինը սեռական կապի մեջ է եղել կայսրուհու հետ։ Շշուկներ էին շրջում նաև, որ Ռասպուտինը խաբեությամբ անկողին էր քարշ տալիս կանանց՝ նրանց խոստանալով նման կերպ ձերբազատվել բոլոր մեղքերից։

Մինչ Ռասպուտինն ապրում էր շքեղության մեջ, նրա կինը՝ Պոկրովսկայան, իր երեք երեխաների հետ ապրում էր հայրենի գյուղում։ Կինը գիտեր ամուսնու ցոփ ու շվայտ կյանքի մասին, բայց երևում է՝ դա նրան չէր անհանգստացնում։

Լեգենդի համաձայն, Ռասպուտինը մոգական հատություններով էր օժտված։ Նա կարող էր հիպնոսել մարդկանց ու գուշակեր նրանց  ապագան։ Ռասպուտինը կանխագուշակել էր ռուս-ճապոնական պատերազմը և Առաջին աշխարամարտը։ Նա կարողացել է կանխատեսել նաև իր մահը։

Ռասպուտինը երկրում բազում թշնամիներ ուներ։ Նրանք համարում էին, որ Ռասպուտինը երկիրը տանում է կործանման։ Մի քանի անհաջող մահափորձերից հետո «կախարդին» սպանեցին 1916-ի դեկտեմբերի 29-ին։ Նրան փորձել էին թունավորել ճաշելու պահին իշխան Ֆելիքս Յուսուպովն ու մյուս դավադիրները։ Թույնը Ռասպուտինի վրա չազդեց։ Նրա վրա 3 անգամ կրակեցին։

Թիկունքին երեք անգամ կրակոց ստամալով՝ Ռասպուտինին հաջողվեց փախչել։ Բայց հակառակորդները հասան նրան, բռնեցին և պարկը գցեցին։ Պարկի ճակատագիրը մեզ արդեն հայտնի է։

Հետաքննությամբ պարզվեց, որ տղամարդը դեռ ողջ է եղել գետում հայտնվելուց առաջ։ Բայց նա չի կարողացել պարկից ազատվել։

Մեկ դար անց էլ Ռասպուտինի անունը աշխարհի միլիոնավոր մարդկանց շուրթերին է։ Նա հանելուկ էր, որը ոչ մեկին չի հաջողվում լուծել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am