10 նախանշան, որ տղամարդն ընդունակ է ձեռք բարձրացնել ձեզ վրա

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Գաղտնիք չէ, որ կանանց ծեծող տղամարդիկ կան։ Սկզբում, ժամադրությունների ժամանակ, տղամարդու վերաբերմունքը բոլորովին այլ է թվում, բայց ընտանեկան կյանքում նա առանց ամաչելու ձեռք է բարձրացնում կնոջ վրա։ Սակայն անհանգստացնող նշանները, մարդու գազանային բնույթը նախապես էլ կարելի է տեսնել ու չանտեսել։ Ահա թե ինչ է անում կնոջը հարվածելու ընդունակ տղամարդը։

IslBG

 

  1. Ծեծկռտուքի պատմություններ է պատմում

Անշուշտ ինչ-որ մեկի հետ կռիվը դեռ բռնակալ լինելու նշան չի։ Գուցե նա ինչ-որ մեկին է պաշտպանել կամ ինքնապաշտպանություն է եղել։ Բայց եթե նա դրա մասին պարծենկոտությամբ ու հոխորտալով է խոսում, դա անհանգստացնող նշան է։ Կարգին տղամարդը պետք է ունակ լինի ինքն իրեն պաշտպանելու, բայց հաստատ գլուխ չի գովի։

 

  1. Զայրույթի պահին շպրտում է առարկաները

Դուք վիճում եք, կամ նա կատաղած է ինչ-ինչ պատճառներով, ու հեռախոսը ցխվում է պատին։ Ո՞րն է երաշխիքը, որ մյուս անգամ այդ նույն հեռախոսը ձեր դեմքին չի շպրտի։ Տղամարդը պիտի կարողանա վերահսկել իր զգացմունքները։

  1. Նա ձեզ սպառնում է

Եթե նա հնարավոր է համարում ձեզ խփելը, թեկուզ խոսքերով է սպառնացել, դուք ոչ մի դեպքում չպետք է դա ականջի հետևը գցեք։ Բռնության հակված տղամարդիկ հաճախ են շանտաժի տեխնիկան ընտրում, և դա ամենատարածված հնարքներից մեկն է։ Կամ հանգիստ հակահարված տվեք, կամ հեռացեք նրանից։

  1. Նա փորձում է ձեզ վերահսկել

Միաժամանակ ձեզ անջրպետում է մյուսների հետ շփումներից։ Թելադրում է՝ ուր գնաք, ում հետ շփվեք, ու այդ ամենն արվում է վերջնագրի ձևով։ Ազատության լիովին սահմանափակմամբ վերահսկողությունը սիրո նշան չէ։ Դա սեփականատիրոջ նկրտում է։

  1. Նա ձեզ խանդում է ամենքի ու ամեն ինչի հանդեպ

Շատ կանանց թվում է՝ խանդը սիրո ռոմանտիկ ատրիբուտ է։ Բայց ոչ։ Վստահություն․ սա է սիրո հիմքը։ Իսկ խանդը տիրելու ցանկությունն է։ Այն էլ՝ միանձնյա։ Խանդի տեսարաններին ու սկանդալներին կարող է հաջորդել ծեծուջարդը։ Հիշեք Օթելլոյին։

  1. Վիրավորանք

Ոչ մի տղամարդ, ով էլ որ լինի, իրավունք չունի կնոջը վիրավորելու։ Դա արդեն ահազանգ է, ու անգամ կատակով արված վիրավորանքից հետո պետք է լուրջ քայլեր ձեռնարկել։ Ինչպես դեռևս 19-րդ դարում ասել է կայսրուհի Ռոմանովան՝ «Տղամարդու վեհանձնությունը ստուգելու լավագույն միջոցը կնոջ հանդեպ նրա վերաբերմունքն է։ Տղամարդը պիտի յուրաքանչյուր կնոջ հարգանքով վերաբերվի, անկախ նրանից՝ կինը հարուստ է, թե աղքատ, բարձր հասարակական դիրք ունի, թե ցածր․․․»։

  1. Իր անհաջողությունների համար ուրիշներին է մեղադրում

Ինչո՞ւ է տղամարդը խփում կնոջը։ Որովհետև վերջինս թույլ է։ Բայց դա տղամարդ չէ, այլ տղամարդու ծաղր։ Միայն թույլերն են ինքնահաստատվում ավելի թույլի հաշվին։ Նա երբեք պատասխանատվություն չի զգա իր ասածի կամ արածի նկատմամբ։ Ու սեփական թուլության գիտակցումը նրան ստիպում է ձեռքը բարձրացնել։

  1. Նա հոգեմետ դեղեր է խմում

Դա պետք է ձեզ զգաստացնի։ Նման դեղամիջոցները հոգեկանի վրա  շատ լուրջ ազդցություն են թողնում, ուստի նրա վարքագիծը կանխագուշակելն այնքան էլ դժվար չէ։

  1. Անընդհատ շտապում է

Ընդ որում շտապողականությունն անհամբերությամբ չի թելադրված։ Բռնության հակված մարդիկ սովորաբար չեն հանգստանում, մինչև նպատակին չեն հասնում։ Նրանք կփորձեն կնոջն արագ անկողին քարշ տալ, արագ ենթարկեցնել և ի վերջո ծուղակը գցել։

  1. Շատ նեղացկոտ է

Տղամարդը, առավել ևս սիրող տղամարդը չպետք է նեղանա իր ընտրյալից։ Մանավանդ մանրուքներից։ Դա անառողջ հարաբերությունների և անառողջ հոգեվիճակի նշան է։

 

Եթե ձեր տղամարդու մեջ նման պահվածք եք նկատում, առանց երկմտելու հեռացեք նրանից։ Նրան չեք փոխի (ինքնախաբեությամբ չզբաղվեք), բայց ձեր գլխին խնդիրներ կբարդեք։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am