Եթե դուք կին եք, ուրեմն դրանից հետո փողի կարիք չեք ունենա

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Կանացի բնական մոգությունն ու դրամական էներգիայի հետ շփումը իսկական հրաշքներ են գործում։ Հավատում եք, թե ոչ, բայց կանայք իսկապես օժտված են դրամական միջոցներ գրավելու ունակությամբ։ Անշուշտ, ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան թվում է։ Անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների, որոնց շնորհիվ կինը դառնում է փող ձգող իսկական մագնիս։

 

Եթե սովորեք փոխազդել դրամական հոսքերին, արագ կհարստանաք։ Ահա 3 եղանակ, որոնք կօգնեն ձեզ փողը կլանել։

 

Եղանակ 1

Առատությունն անցկացրեք ձեր ձեռքերի միջով։ Ոչ մի դեպքում ժլատություն մի արեք։ Եթե ձեր ձեռքը խոշոր գումար է ընկել, գոնե փոքր մասը հատկացրեք բարեգործական նպատակներին։ Եթե այն մարդկանցից եք, որոնք սիրում են մանկատներ գնալ կամ բարեգործական հանգանակություններ անել, ուրեմն ֆինանսապես օգնեք ձեր ազգականներին ու մերձավորներին։ Այդկերպ դուք փողն ընդունում եք որպես վերին պարգև և մի մասը տրամադրում բարի գործերի համար։ Եվ որքան շատ նվիրեք, այնքան շատ կստանաք։

Եղանակ 2

Փողը ուրախությամբ ու երախտագիտությամբ ընդունեք։ Բանն այն է, որ ձեր կանացի էությունը փողը ձգում է միայն այն դեպքում, երբ այն իսկապես բավականություն ու դրական հույզեր է ձեզ պարգևում։  Եթե ձեր ձեռքում փող ընկնելիս ամեն անգամ անկեղծ բավականություն եք ստանում, փողը դարձյալ ու դարձյալ կհայտնվի  ձեր ձեռքում։ Միշտ երախտագիտություն հայտնեք ձեզ փող տվող վերին ուժերին․ոչ մի պարգև մի  ընդունեք որպես ձեր առավելության համար տրվող տուրք։ Ավելին, նույնիսկ, եթե ձեզ պարտքն են վերադարձնում, միևնույն է՝ պետք է երախտապարտ լինեք․ չէ՞ որ փողը ձեր ձեռքը վերադարձավ։ Փողը զգում է ձեր վերաբերմունքն իր հանդեպ։

Եղանակ 3

Մի մոռացեք ձեզ երես տալ։ Սա նախորդ կետի յուրօրինակ շարունակությունն է։ Կա փողը կլանող երկու կարևոր պահ․փող ունենալու ձեր ցանկությունը և դրանից ձեր հաճույք ստանալու ունակությունը։ Եթե ձեր ձեռքը խոշոր գումար է ընկել ու չգիտեք էլ՝ ինչի վրա այդքան գումարը ծախսեք, ուրեմն հազիվ թե հաջորդ անգամ խոշոր գումար ունենալու նման պատեհություն ունենաք։ Ամեն օր ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչ է իրականում ձեր ուզածը․ մի գավաթ սո՞ւրճ, թե՞ թանկ կոստյում, ճամփորդությո՞ւն, թե՞ նորագույն սմարտֆոն։ Դուք չպետք է ձեզ զրկեք դրանից, եթե ունեք անհրաժեշտ գումարը։ Ձեզ աստիճանաբար երես տվեք։ Սկսեք ոչ այնքան թանկ բանից, իսկ հետո ավելացրեք շքեղության մակարդակը։ Ի վերջո դա ձեր փողն է։ Ի՞նչն է խանգարում այն ձեր հաճույքի համար ծախսել։

 

Ամեն մի կին պիտի սովորի իմաստուն կերպով  տնօրինել ֆինանսները։ Եթե աշխատում եք զօր ու գիշեր, մի մոռացեք, որ դա հանուն լավ կյանքի է, ոչ թե հավերժ հոգնածության ու տխրության։ Գրավեք փողն ու ապահովեք ձեր բարձր տրամադրությունն ու բավականությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am