Աշնան առաջին օրերը կդիմավորենք թեժ ամառային ջերմային ֆոնով)։ Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում սեպտեմբերի առաջին օրերին ջերմաստիճանը կհասնի +38․․․+39 աստիճանի։

Առաջիկա սեպտեմբերը շոգ է լինելու: Կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով:

Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից:

Նրա փոխանցմամբ, առաջիկա օրերին Հայաստանի տարածքում կպահպանվի արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը: Սեպտեմբերի առաջին օրերին Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովտային գոտում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38,+39 աստիճանի:

Գագիկ Սուրենյանը ներկայացրեց նաեւ սեպտեմբերի եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը` ըստ առանձին մարզերի:

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…220C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում. ցերեկը՝  մինչեւ  37…390C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 10…120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5…60C, առավելագույնը՝ 34…350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7…10 մմ):

ՇիրակիԿոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնիմարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…150C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ  27…300C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչեւ 2…50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+2 0C, առավելագույնը՝ 25…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…35 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14…16 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչեւ 28…310C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2…60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+2 0C, առավելագույնը՝ 26…28 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32…46 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17…19 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչեւ 30…350C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ  5…10 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3…70C, առավելագույնը՝ 28…290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 38…40 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21…230C, լեռնային շրջաններում` 15…160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ` 37…39 0C, լեռնային շրջաններում՝ 27…300C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` 10…120C, լեռնային շրջաններում` 3…50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6…70C, լեռնային շրջաններում՝ 0…+10C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34…350C, լեռնային շրջաններում՝ 24…250C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ  (նորման` նախալեռնային  շրջաններում  10…15 մմ,  լեռնային շրջաններում 22…23 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…230C, նախալեռնային շրջաններում` 14…16 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 36…390C, նախալեռնային  շրջաններում՝ 27…300C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 7…100C, նախալեռնային շրջաններում` 4…60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7…90C, նախալեռնային շրջաններում՝ 4…50C, առավելագույնը` հովտային շրջաններում 32…340C, նախալեռնային շրջաններում՝ 28…290C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ  (նորման` հովտային  շրջաններում  13…43 մմ, նախալեռնային շրջաններում 19…61 մմ):

Երեւան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչեւ  37…390C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 8…100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6…80C, առավելագույնը՝ 34 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

 

 

Աղբյուր՝ Armtimes.com