Հանրախանութի վաճառողուհին ազավել է 82 կիլոգրամ քաշից

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Սուպերմարկետի վաճառողուհի Քեթի Գարները, որքան հիշում է՝ իր գիտակցական կյանքում միշտ էլ չաղլիկ է եղել։ Զարմանալի չէ, որ դասարանցի տղաների ու աղջիկների ծիծաղի առարկան էր և  շատ էր բարդույթավորվում էր իր արտաքին տեսքի պատճառով։ Երբ անչափահաս էր, Քեթիի հագուստի չափսը 3XL էր։

Նույնչափ խոշոր էին նրա բարդույթները։ Քեթին ոչ մի անգամ ֆիզկուլտուրայի դասին համադասարանցի աղջիկների հետ հանդերձարանում չէր համարձակվում շորերը փոխել։

Ընդհուպ 2016 թվականը Քեթին ու ճիշտ սնվելը անհամատեղելի էին։ Աղջիկը կիսաֆաբրիկատներ, պատրաստի չիփսեր, ֆաստֆուդ էր ուտում։ Քեթին խոստովանում է, որ մի անգամ չկարողացավ հիշել որոշակի բանջարեղենների և մրգերի համը, քանի որ երկար տարիներ դրանք իր սննդակարգում պարզապես չկային։

2015-ին Քեթիի պապը մահացավ ճարպակալումից։ Դրանից տարիներ առաջ նրա տատն էր մահացել շաքարախտից, որը նույնպես ավելորդ քաշի հետևանքով էր։ Հարազատների դառը փորձն աչքի առաջ ունենալով՝ Քեթին հասկացավ, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել։ Բնականաբար, նախքան այդ էլ էր նիհարելու փորձեր արել, բայց այն ժամանակ ամեն ինչ ապարդյուն անցավ։ Հիմա Քեթին շատ լուրջ էր տրամադրված ու ձեռքերը շփելով՝ անցավ գործի։

Նա անդամակցեց նիհարողների ընկերակցությանը։ Տանսերեք ամիս անց Քեթին արդեն սկզբնական քաշի գրեթե կեսից ազատվել էր։ Մի անգամ նրան զանգեցին մոդելային գործակալությունից ու առաջարկեցին համագործակցել։

Այժմ Քեթին անճանաչելի է դարձել։ Դժվար է հավատալ, որ երբեմնի թմբլիկը Քեթին է եղել։

Այս աղջիկն իսկապես ընդօրինակման է արժանի։ Նա անհնարինը հնարավոր դարձնելու կենդանի վկա է։ Եթե նպատակ ունես, փորձիր հետևողականորեն կյանքի կոչել նպատակդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am