Այս 5 բաները վկայում են, որ դուք շփվում եք իսկական փսիխոպատի հետ. Եթե նկատել եք 4-րդ կետը, փախեք՝ առանց հետ նայելու

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Իրական կյանքում փսիխոպատները կարող են ամենևին աչքի չընկնել ամբոխի մեջ։ Դուք կարող եք երկար ժամանակ ճանաչել մարդուն, բայց միևնույն ժամանակ ոչ մի պատկերացում չունենալ նրա մութ կողմերի մասին։

 

Իսկական փսիխոպատները հազվադեպ են դիմում ֆիզիկական բռնության, քանի որ նրանց մեծ մասը նախընտրում է խաղալ մարդկանց զգացմունքների հետ։  Ամենից հաճախ նրանք կիրառում են այնպիսի հոգեբանական հնարքներ, ինչպես  օրինակ, գերիշխումն է և մանիպուլյացիաները։ Նրանք միշտ գիտեն՝ ինչպես հասնել իրենց ուզածին, որովհետև նրանց անասելիորեն դուր են գալիս «բանականության խաղերը»։

Ինչպես հասկանալ, որ շփվում եք նրանցից մեկի հետ

Փսիխոպատները ընդունակ են հմայել և հաճախ անչափ գրավիչ են լինում։ Սովորաբար իրենց համար արտակարգ կերպար են ստեղծում՝ ստիպելով, որ մարդիկ հիանան իրենցով։ Մինչդեռ իրականում նրանք չափազանց վտանգավոր են․ հաշվարկում են իրենց ամեն մի խոսքը և գործողությունը։ Նրանք կարող են ձևացնել, թե բավականություն են սանում զրույցից՝ միաժամանակ ձեզ բարոյապես և անգամ ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիր մշակելով։ Նրանք հոյակապ գիտեն՝ ինչպես ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն և հասնեն իրենց ցանկալի արդյունքին։ Սովորաբար, նրանց գործողությունները բացատրվում են փող, սեքս և փառք ստանալու մղումներով։

 

Ահա այն 5 նախանշանները, որոնք վկայում են, որ դուք գործ ունեք փսիխոպատներից մեկի հետ։

 

  1. Միշտ ասում են կես ճշմարտությունը, ստում են և արդարանում

Ժամանակ առ ժամանակ մենք քիչ ու միչ փչում ենք։ Մինչդեռ փսիխոպատներից դուք միայն սուտ եք լսում։ Նրանք անիրագործելի խոստումներ են շռայլում աջ ու ձախ, հաճույքով բամբասում են ուրիշներից և շարունակ փչում իրենց հաշվով։ Եթե նկատել եք, որ մեկնումեկը ձեր շրջապատից մշտապես ստում է, մեծ է հավանականությունը, որ այդ մարդու հետ ինչ-որ բան այն չէ։

  1. Իրենց հովանավորի պես են պահում կամ ձեզ վերևից են նայում

Նրանք ձգտում են գերիշխել ձեզ վրա, դրա համար էլ միշտ ձեզ վերևից են նայելու։ Այդ մարդիկ ստիպում են, որ ձեզ անինքնավստահ զգաք։ Նրանց հետ շփումից հետո զգում եք ձեր մեղավորությունը կամ ներողություն եք խնդրում։ Նրանք հիանալի գիտեն, թե որ կոճակը սեղմեն՝ ձեր հոգու գաղտնարանները թափանցելու համար։

  1. 3. Երեսպաշտություն են անում և դատապարում

Փսիխոպատները շատ են սիրում խոսել ձեր թերություններից և սխալներից՝ միաժամանակ քննադատելով ձեզ դրանց համար։  Նրանց դուր է գալիս նվաստացնել ուրիշին, մանավանդ երբ դա անում են հրապարակավ։ Հենց փսիոպաթներն են իրավիճակը դրամատիկացնում և մարդկանց ներկայությամբ դատապարտում ձեզ։ Նույնիսկ սեփական սխալների համար։

  1. Նրանց մեջ մի քանի անձ է ապրում

Այդ մարդիկ սովորաբար բազմաթիվ կերպեր ունեն։ Այսօր փսիխոպատը իրեն հրեշտակի պես է պահում, իսկ մյուս օրը՝ իսկական սատանա դառնում։ Նրանք ուղղակի արտակարգ են լինում իրենց զոհի տեղ դնելով՝ միաժամանակ գերիշխելով ձեզ վրա։ Սովորեք չարձագանքել նրանց տրամադրության կտրուկ փոփոխություններին։ Թույլ մի տվեք, որ փսիխոպատներն ներգործեն ձեզ վրա։

  1. Իրենց զոհի տեղ են դնում

Փսիխոպատները հակված են միշտ և ամեն ինչի համար մեղադրել ուրիշներին։ Նման մարդիկ ոչ մի դեպքում չեն ընդունում սեփական մեղքը։ Խղճի խայթը նրանց երբեք չի տանջում, որովհետև  իրենք իրենց անսխալական են համարում։ Նրանք ավելի շուտ իրենց զոհի տեղ կդնեն կամ ամեն ինչ այնպես կդասավորեն, որ դուք կսկսեք ամեն ինչի համար ինքներդ ձեզ մեղադրել։

Այդ նշաններից մեկը նկատելով՝ զգույշ եղեք։ Փսիխոպատները շատ վտանգավոր են և մանիպուլյացիայի իսկական վարպետներ են։ Նրանք միշտ ձեզ քննադատելու մի միջոց կգտնեն կամ կստիպեն, որ խոստովանեք ձեր սխալները։

Այդ մարդիկ ի վիճակի են խլել ձեր էներգիան ու բարոյապես ոչնչացնել ձեզ։ Դրա համար փորձեք նրանցից հեռու մնալ և թույլ չտալ, որ ձեզ հետ շփվեն։

Փսիխոպատների հետ շփումը միշտ բացասական էներգիա  է պարունակում, տհաճություն պատճառում ու ցանկացած նորմալ մարդու տրամադրությունը գցում։

Նրանց թունավոր վիբրացիաները ձեր վրա ավելի ուժեղ են անդրադառնում, քան ձեզ կարող է թվալ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am