Նա տեսախցիկ տեղադրեց, որ պարզի՝ ինչ է կատարվում իր բացակայությամ։ Տեսնելով ճշմարտությունը՝ հեծկլտաց․․․

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Շուն ունեցողներից շատերը ձգտում են իրենց չորքոտանի բարեկամներին երկար ժամանակ մենակ չթողնել։ Ոմանք դիմում են հատուկ կազմակերպություններ, որոնց որակավորված մասնագետները հետևում են պատվիրատուի շանը, զբաղեցնում նրանց ու ժամանակավորապես փոխարինում տիրոջը։ Աշխատանքային ժամերին շները հաճախ մենակ են մնում։

Թե ինչով են նրանք զբաղվում՝ հանելուկ է

Նենսին և Ալեքսը՝ հիանալի շան՝ Մաքսի տերերն են։ Մի անգամ նրանք դիմում են փորձագետներին, որոնք օգնում են թաքնված տեսախցիկ դնել շան մոտ։ Ամուսինները ցանկանում էին տեսնել՝ Մաքսն ինչպես է իրեն պահում, երբ տերերը տանը չեն։

Իր առջև բացվող տեսարանը Նենսիին ստիպում է լաց լինել

Ինչպես պարզվում է թաքնված տեսախցիկի տեսագրությունից՝ տերերի բացակայությամբ Մաքսը տագնապում է։ Շունը ժամերով կաղկանձում ու վնգստում է։ Մաքսն անգամ դարակից հանում է վզափոկը՝ հուսալով, որ տերեը շուտ տոն կվերադառնան։ Տանը թրև գալով՝ շունն ի վերջո հոգնած պառկում է շքամուտքի դռան դիմաց ու շարունակում ոռնալ։

Տեսագրությունը նայելով՝ փորձագետները քննարկում են՝ ինչպես թեթևացնեն օրվա մեջ մենության ժամեր անցկացնող շան վիճակը։

Բրիսթոլի համալսարանի դոկտոր Էմիլի Բլեքուելն առաջարկում է տարբեր խաղալիքներ և տեխնիկա գործի դնել։ Այդ տեխնիկաներից մեկը պահանջում է, որ Նենսին և Ալեքսը աշխատանքի գնալուց առաջ Մաքսի հետ խոսեն, ինչպես կխոսեին երեխայի  հետ։ Կարելի է ասել, որ իրենք հիմա գնալու են, ու նա մինչև իրենց վերադարձը կարող է խաղալ այս խաղալիքներով։

Հավատացեք, այդ տեխնիկան անմիջապես չի օգնում, բայց շուտով Մաքսը գլխի է ընկնում, որ տերերը ժամանակավոր են գնում տնից։ Անկեղծ ասած՝ մենք նույնպես առանց արցունքների չկարողացանք դիտել այս տեսանյութը։ Մի՞թե Մաքսի նման մեր բոլոր չորքոտանի բարեկամներն այսպես տանջվում են։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am