Ինչու է տղամարդն անտեսում կնոջը, որին սիրում է. Պարզաբանում ենք հիմնական պատճառները

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

«Որքան քիչ ենք կնոջը սիրում, այնքան շատ ենք նրան դուր գալիս» բանաձևը ոմանք եռանդով կիրառում են կյանքում, այդ թվում նրանց նկատմամբ, որոնք իրենց համար իսկապես հետաքրիր են։ Դա ուժեղ սեռի տարօրինակ վարքը բացատրող մեկ, բայց ոչ միակ պատճառն է։

Բավականաչափ կատարյալ չէ՞

Եվ այսպես՝  ինչո՞ւ է տղամարդն անտեսում կնոջը, որին սիրում է։ Դա կարող է պայմանավորված լինել ինքն իր հանդեպ նրա ազնվությամբ։ Տղամարդը հասկանում է, որ պատրաստ չէ լուրջ սիրավեպի և հեռացնում է իրենց միջև տարածությունը՝ զգացմունքները սառեցնելու նպատակով։

Հասկանալի է, որ այդ խնդրից գլուխ հանելն անչափ բարդ է, դրա համար էլ հաճախ կինը չի կարողանում հասկանալ՝ ինչ է տեղի ունենում․ մի կողմից կնոջ համար կարծես թե ակնհայտ է, որ տղամարդն իր հանդեպ անտարբեր չէ և համակրում է իրեն, բայց սյուժեն չի զարգանում։

Եվս մի պատճառ, որը պիտի որ շոյի կնոջ ինքնասիրությունը, բայց խնդիրը չլուծի․տղամարդու կասկածները, որ այդ աղջիկն իր համար չափազանց լավն է։ Դա ծարակշիռ փաստարկ է՝ ինչու է տղամարդը խուսափում կնոջից, որին համակրում է։ Անհետաքրքիր լինելու հանդեպ վախը, մրցակցությանը չդիմանալու ռիսկը, իր անվճարունակության վերաբերյալ անհանգստությունը հավանական զուգընկերոջը վերածում է զգուշավոր ու անտարբեր մեկի։

Պատրաստ չէ առաջինը լինելուն

Վերը ասվածին կարելի է ավելացնել նաև վախը այն բանի հանդեպ, որ իր սիրատածումները չեն ընդունվի, մանավանդ, երբ ասպետը մինչև ականջները սիրահարված է։ Այնպես որ հարց տալով՝ ինչու է տղամարդն, այնուամենայնիվ, անտեսում սիրելի աղջկան, մի բացառեք, որ նա պարզապես վախենում է մերժված լինել։ Պասիվության հիմքում կարող է նաև վեհերոտությունը լինել։

Հնարավոր է, որ ձեր առջև տղամարդու այն տեսակն է, որը գերադասում է ստանձնել հետևից գնացողի դերը, ընդունակ չէ նախաձեռնող լինել։

Նման պարագայում հարցը, թե ինչու է տղամարդը խույս տալիս կնոջ, որը նրա սրտովն է, տխուր կլինի․ այդպես է վարվում, քանի որ ուզում է, որ ընկերուհին կանխի իրեն։

Ուզում է հաճույք ստանա՝ հետն էլ՝ կույս մնա

Մենք մոռացել  էինք «տարակուսանք» անվանումով տարբերակի մասին։ Դուք տղամարդուն դուր եք գալիս, բայց նա վստահ չէ, որ այդ պահին ինքն ինչ-որ օրիորդի հետ պիտի հարաբերություններ կառուցի։ Տղամարդը ծանրութեթև է անում բոլոր «թեր» ու «դեմ» կողմերը՝ փորձելով անսալ ինքն իրեն։ Դա կարող է նյարդայնացնել․ չէ՞ որ դանդաղկոտությունը ոչ մեկի սրտով չէ։ Սակայն համաձայնեք՝ նման մանրակրկիտությունը լավ նախանշան է։  Խնդիրը սոսկ երկու կողմի հավասարակշռությունն է․ որքան ժամանակ նա պիտի ինքն իրենից գլուխ հանի ու ձեր նյարդերի հաշվին պարզի իր մտադրությունները։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այնպես չէ՞։

Ի դեպ, մի կարևոր նրբություն էլ կա։ Նա դանդաղում է, քանի որ, ամենայն հավանականությամբ, ազատ չէ, ու ձեռքերը կապված են ուրիշի հետ մտերմիկ հարաբերություններով։ Կգտնի՞ ուժ ազատվելու այդ կապանքներից ու նոր էջ բացելու իր կյանքում։ Այս հացում, ինչպես գրում են սոցցանցերում, «ամեն ինչ ավելի բարդ է»։ Հետևաբար դուք պիտի որոշեք․ սաստկացնե՞լ ձեր հարաբերությունները, թե՞, այնուամենայնիվ, դա թողնել նրա հայեցողությանը։

Սեփական խաղը

Դե, իհարկե, ևս մի բան։ Ինչո՞ւ է տղամարդը մերժում կնոջը, որին սիրում է։ Այդպես է վարվում, քանի որ խաղում է նրա հետ։ Դիտավորյալ անտարբեր է ձևանում, որ դրույքաչափը բարձրացնի, ստիպի, որ ընկերուհին վառվի հետաքրքրասիրությունից ու այդկերպ սադրելով՝ նրա ցանկությունը բորբոքի։ Տվյալ դեպքում, վերջին խոսքը դարձյալ աղջկանն է։

Առհասարակ, ձեր հանդեպ նման վերաբերմունքի պատճառը որն էլ որ լինի, լավ հիշեք հետևյալը․ ձեր ուժերի վրա մի կասկածեք։

Եթե ձեզ համառորեն անտեսում են, քանի որ դեռ չեք հասունացել իսկական սիրավեպի համար, մի կառչեք նման հարաբերություններից։

Հիրավի․ ցանկալին ստանալու ջանքերի և իրերի դրությունը փոխելու անիմաստ փորձերի միջև սահմանն անչափ նուրբ է։

Սակայն, եթե իրոք հետաքրքիր եք տղամարդու համար, նա կմտածի՝ ինչպես դա դրսևորի։ Թող որ անշտապ, բայց ինչ-որ քայլեր կսկսի անել, չկասկածեք։

Եթե ձեզ ընդառաջ  ոչ մի քայլ չի արվում, մոռացեք նրան։

Իսկ  գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ մի տղամարդ սեփական անձի հանդեպ չափազանց ուշադրություն չի սիրում։ Նկատի ունեցեք դա։ Հաջողություն ենք մաղթում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am