Աղջիկն ուղերձ է թողել իր հարազատներին

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Աֆինա Օրչարդը 12 տարեկան էր, երբ նրան սարսափելի ախտորոշում արեցին․ ոսկրի քաղցկեղ։ Նրա կյանքը մի ակնթարթում փովեց անթիվ վիրահատությունների ու քիմիաթերապիայի հերթագայության։

20214-ի մայիսի 2-ին Աֆինան մահացավ։ Նա ընդամենը 13 տարեկան էր։ Աֆինան ուրա ու սիրալիր երեխա էր օգնում էր մայրիկին՝ Կարոլինային ու հայրիկին՝ Դինին՝ հոգ տանելով 6 քույրերին ու 3 եղբայրներին։ Նույնիսկ երբ հերթական անգամ հիվանդանոց էր ընկել ամեն ինչ անում էր, որ ընտանիքը չհուսահատվի։ Նա միշտ ժպտում էր ու ձգտում լավ սնվել, որ մայրիկին ավելի շատ չնեղացնի։

Դստերը կորցնելուց որոշ ժամանակ անց Կարոլինան  ու Դինը իրենց մեջ ուժ գտան կարգի բերելու Աֆինայի սենյակը։ Երբ նրանք շարժեցին պատին մոտ դրված հայելին, դրա հետևում հայտնաբերեցին 3000 բառից բաղկացած ուղերձ։ Երբ Աֆինային քաղցկեղ էին ախտորոշել, նա սկսել է հայելու հետևում ուղերձ գնել իր ընտանիքին՝ շարադրելով  կյանքի, երջանկության, սիրո մասին իր մտքերը։ Ահա թե ինչ է  գրել այս խիզախ աղջիկը․

«Երջանկությունը միայն մեզնից է կախված, ու հնարավոր է, որ հարցը երջանիկ ավարտը չի, այլ բուն պատմությունը։ Կյանքի իմաստը՝ իմաստավորված կյանքն է։ Անսովորի ու սովորականի տարբերությունը «ան» ժխտածանցն է․․․»։

«Երջանկությունը ուղղություն է, ոչ թե նպատակ։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Երջանիկ եղիր, ազատ ու հավատով լեցուն, և միշտ երիտասարդ։ Դու գիտես իմ անունը, բայց ոչ՝ իմ պատմությունը։ Լսել ես՝ ինչ եմ արել, բայց չգիտես՝ ինչով եմ ստիպված եղել անցնել։ Սերը նման  է ապակու անսովոր գեղեցիկ է, բայց՝ շատ փխրուն։ Սերը հազվադեպ է պատահում, կյանքը տարօրինակ է, ոչինչ հավերժ չէ, մարդիկ փոխվում են։ Ամեն օրը առանձնահատուկ է, ապրիր լիարժեք, որովհետև վաղը կարող ես պարզել, որ անբուժելի հիվանդ ես: Կյանքը վատն է, եթե ինքդ ես փչացնում այն։ Եթե մեկնումեկը սիրում է, քեզ թույլ չի տա՝ հեռանաս։ Կարևոր չի՝ որքան բարդ վիճակ է․․․»։

«․․․Հիշիր, որ կյանքը լի է անկումներով ու վերելքներով։ Երբեք մի ուրացիր այն բանից, առանց որի ոչ մի օր էլ չես կարող ապրել։ Ես ուզում եմ լինել այն աղջիկը, որը վատ օրերը լավն է դարձնում։

«․․․Սերն այն չէ՝ ինչքան հաճախ ես խոսում դրա մասին, այլ այն՝ ինչքան կարող ես դա ապացուցել քո արարքներով։ Սերը քամու է նման կարելի է զգալ, բայց չտեսնել։ Կուզեի ինչ-որ մեկին սիրել ու սիրտս բացել նրա առաջ»։

«Սերը նրա հետ չէ, ում հետ տեսնում ես ապագադ, այլ րա հետ, առանց որի ապագադ չես տեսնում։ Կյանքը խաղ է, սերը՝ մրցանակ։ Միայն ես ունեմ ինձ դատելու իրավունք։ Երբեմն սերը ցավ է պատճառում։ Հիմա ես ինքս եմ պայքարում։ Երազանքները իմ աչքին փոխել են իրականությունը։ Ես ցավ եմ զգում, բայց ոչինչ, արդեն ընտելացել եմ»։

«Մի շտապիր ինձ դատել։ Միայն տեսնում ես այն, ինչ որոշել եմ քեզ ցույց տալ։ Դու ճշմարտությունը չգիտես։ Ես պարզապես ուզում եմ ուրախանալ առանց դատապարտվելու ու երջանիկ լինել»։

«Սա իմ կյանքն է, ոչ թե՝ քոնը։ Այնպես որ թող քեզ չանհանգսացնի՝ ես ինչ եմ անում։ Մարդիկ քեզ կատեն, կգնահատեն, կփորձեն կոտրել, բայց այն՝ որքան կկարողանաս դրան դիմակայել, դա էլ քեզ ինքդ կդարձնի։ Պետք չի լաց լինել, որովհետև գիտեմ, որ շուտով հանդիպելու ենք․․․»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am