Տեղեկություն ծնողների համար․.․Այս դեպքը գիշերային մղձավանջ է ցանկացած ծնողի համար

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

2015-ի ամռան մի օր Թիմը գիշերվա կեսին իր 12-ամյա դստեր սենյակ մտավ։ Նա ասես զգում էր, որ մի բան էն չի։ Աղջիկը սենյակում չէր։ Թիմը կրկնակի շոկ ապրեց, երբ տեսավ, որ պատուհանը ջարդված է։ Հայրն ու ավագ որդին ցնորվածի պես սկսեցին երեխային փնտրել մերձակայքում։

Վերջապես նրան գտան այն պահին, երբ քիչ էր մնում նստեր համացանցում ծանոթացած անծանոթի մեքենան։ Թիմը չարագործին դուրս քաշեց մեքենայից ու սկսեց կիրառել իր իմացած ու չիմացած ինքնապաշտպանական հնարքների ամբողջ զինանոցը։  Նա արագ լուսանկարեց անծանոթին ու գետնին պառկած պահեց մինչև ոստիկանության գալը։

Նրան ձերբակալեցին անչափահասներին այլասերելու մեղադրանքով։ Պարզվեց՝ նախքան հանդիպումը չարագործը Թիմի աղջկան է ուղարկել ուրիշի լուսանկար ու 15-ամյա պատանի ձևացրել։ Իրականում պարզվել է՝ 27 տարեկան է։ Նա աղջկան է ուղարկել սեքսուալ ենթատեքստով հաղորդագրություններ և մերկ տեսքով լուսանկարներ։

Այժմ Թիմը դստերն արգելել է սոցցանցերից օգտվել։ Նա զգուշացնում է բոլոր ծնողներին, որ աչալուրջ լինեն․ նման բան հնարավոր է նաև նրանց երեխաներին պատահի։

Bestinfo.am-ը նույնպես ծնողներին կոչ է անում զգոն լինել  համացանցից ծածուկ կամ բացահայտ օգտվող ձեր դեհահաս երեխաները, ուզեն թե չուզեն՝ ձեր պաշտպանության կարիքն ունեն։  

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am