Նման ապարանքների մասին կարելի է միայն երազել․․․ Վիսոցկայայի և Կոնչալովսկու շքեղ առանձնատունը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Իսկական առանձնատները կառուցվում են տասնամյակների ընթացքում, մանրակրկիտ ձևով, ամենայն մանրամասնությամբ՝  մարդկանց ձեռքով, ովքեր ապրում են այդ տներում։ Տունը պարզապես չի կարելի հանձնել ինտերիերով հանդերձ, նման տանը հոգի չկա։  Այդպես պատահեց նաև Անդրեյ Կոնչալովսկու հետ։ Նրա տունն «աճեց» հեռավոր 50-ականներին կառուցված ընտանեկան օջախից։ Տունը, որտեղ անցել է աշխարհահռչակ ռեժիսորի մանկությունը, նրա ընտանքի սիրած տեղն է, և ահա թե ինչու։

 

Ձեզ ենք ներկայացնում Յուլիա Վիսոցկայայի  և Անդրեյ Կոնչալովսկու՝  հին ռուսական ոճով կառուցված ինքնատիպ առանձնատունը։

Ռուսական ոճով տունը

Մի անգամ Կոնչալովսկին հարազատների հետ որոշում է հանգստի մեկնել սրտամոտ տեղ՝ Նիկոլինա Գորայում (գյուղ Ռուսաստանի Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանի կազմում) կառուցված հայրական տուն։

Մի քանի օրվա փոխարեն ընտանիքն այնտեղ մի ամբողջ տարի է անցկացնում, իսկ հետո առհասարակ որոշում է այդ հարմարավետ տուն տեղափոխվել մշտական բնակության։ Կալվածքը որոշում են վերակառուցել, մթնոլորտը թարմացնել, բայց ամեն ինչ թողնել նախկինի պես՝ ռուսական վերնապարանքի ոճով։

Զարմանալի է, բայց ռեժսորին գրեթե հաջողվել է ընտանեկան օջախից ամեն ինչ պահպանել և հոգեհարազատ բաները համապատասխանեցնել ժամանակակից ինտերիերին։ Հենց փողոցից անմիջապես ընկնում ես հարմարավետ և ընդարձակ հյուրասենյակ՝ ընտանեկան հավաքույթների ամենասիրած վայրը։ Անհնար է անուշադրության մատնել պատկառելի գրադարանն ու հինավուրց կտավները, որոնք զարդարում են տոհմական վերնապարանքի պատերը։

Հիմնական խնդիրը՝ ժամանակակից տեխնոլոգիաները հնամենի կահույքի հետ միաձուլելը, կատարվել է ամենաբարձր մակարդակով։ Կոնչալովսկու տունը կառուցված է սոճու փայտից, կառույցի ներսում խոյացել են ձեռակերտ սյուներ՝ տանն ամրություն և գեղեցկություն հաղորդելու նպատակով։ Երկհարկանի դաստակերտը կամաց-կամաց վերածվեց չորսհարկանի նոր առանձնատան, որն ասես գրկել է ընտանեկան օջախը։

Ծածկապատշգամբի փոխարեն կառուցվեց կահավորված ձմեռային այգի։ Կահույքը բերել  են Ֆլորենցիայից։ Հարմարավետ տեղ ընտանեկան ճաշկերույթների համար։

Վիսոցկայայի և Կոնչալովսկու ննջարանը նույն ոճով է կառուցված։ Հինավուրց մահճակալը ռեժիսորի նախապապից է ժառանգություն մնացել։

Վերանորոգման ընթացքում ամբողջ կահույքը համարակալվեց, որպեսզի հետո բոլոր առարկաներն իրենց պատվավոր տեղը վերադարձվեն։ Հին և արդիական ոճի կատարյալ ներդաշնակություն։

Նկարազարդ հնամենի պահարանը Կոնչալովսկիներին են հասցրել Չինաստանից։ Պահարանը անթերի կերպով ներդաշնակում է տան ինտերիերին։

Իսկ սա Յուլիա Վիսոցկայայի նշանավոր հեռուստախոհանոցն է։ Խոհանոցն ու ճաշասենյակը ցոկոլային հարկում են տեղակայված և արված են պրովանսի ոճով։

Ժամանակակից ֆրանսիական տեխնիկան շքեղորեն համակցվում է ավելի քան 300 տարվա անտիկվար կահույքի հետ։

Միակ տարաձայնությունը, որն առաջացավ վերանորոգման ընթացքում,՝ լոգասենյակն է։ Յուլիան ուզում էր՝ հատակը  փայտից լինի, բայց դա ոչ պրակտիկ մտահղացում էր։  Լոգասենյակն անչափ լուսավոր ու ընդարձակ տեսք ունի, հատակը քարե սալիկներից է, իսկ պատերը՝ Մարոկկոյից բերված սալիկներից։

Բուխարին կառուցված է բնական բոյարական վառարանի ոգով։ Շատ պերճաշուք տեսք ունի։

Հյուրասենյակում, պատուհանի կողքին 20-րդ դարի դաշնամուր է, որի ստեղներին մեծանուն ռեժիսորը մանուկ հասակում մեղեդիներ էր նվագում։

Կոնչալովսկու և Վիսոցկայայի առանձնատունը տպավորիչ է իր շքեղությամբ, միևնույն ժամանակ զերծ է ցուցադրական պաթոսից։ Այստեղ միայն զգում ես, որ մարդիկ սիրով ու իրենց համար են կառուցել։

«Մեզ մոտ՝ Ռուսաստանում, մարդիկ փող չեն հաշվում․ որովհետև մեծամասնությունը փող չունի, իսկ փոքրամասնությունը չափազանց շատ փող ունի։ Քչերն ունեն իրենց երազանքի տունը կառուցելու հնարավորություն։ Մեծահարուստները հաճախ զուրկ են երևակայությունից ու մշակույթից։ Նրանք դեռ շատ բան չեն տեսել, ու ցանկանում են արագ-արագ ինչ-որ առանձնահատուկ բան սարքել։ Ինչ ուզում եք ասեք, բայց այս բարբարոսական ինքանշեն կառույցն ինձ ավելի հոգեհարազատ է, քան կատարյալ կառուցված ամերիկյան թաուն հաուսները»,-պնդում է Անդրոյ Կոնչալովսկին, որը Յուլիայի հետ սեփական ձեռքերով կերտել է իր երազանքի տունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am