Գիտնականներն ահազանգում են․․․ Անտարկտիդայի սառցաբեկորների տակ նրանց հայտնաբերածը կարող է սպառնալ համայն մարդկությանը

Bestinfo.Amը ներկայացնում է՝

Մեր մոլորակի բնությունն այնքան զարմանահրաշ ու խորհրդավոր է, որ դարերով շվարեցնում է բոլոր գիտնականներին։

Վերջերս Անտարկտիդայի սառույցների տակ գտել են ամենամեծ հրաբային շրջանը, որը բաղկացած է մինչև 3850 մետրի հասնող 91 հրաբուխներից։

Երկրաբաններն ասում են, որ այդ շղթան նմանություն ունի Արևելյան Աֆրիկայի հրաբխային լեռնաշղթային, որը, ինչպես համարվում էր նախկինում, ամենաստվար խտության աստիճանն ուներ աշխարհում։

«Անհավատալի է։ Մենք հույս չունեինք, որ այսքան շատ հրաբուխներ  կհայտնաբերենք։ Կասկածում ենք, որ Ռոսսա սառցադաշտի առափնյա ծանծաղներում դեռ էլի հրաբուխներ կան»,-պատմում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ռոբերտ Բինգեմը։

Առայժմ չի հաջողվել պարզել՝ որքան ակտիվ են այդ հրաբուխները, բայց վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ դրանք արթնանում են տաք ժամանակաշրջաններում։

Դրա համար էլ գիտականները վախենում են, որ սառցադաշտերի հալեցումը կարող է հանգեցնել տարածաշրջանի հրաբխային ակտիվության աճի։

Best Wallpapers Collection

Սառցե ծածկի տակ հրաբխերի որոնման գաղափարը հղացել էր Էդինբուրգի համալսարանի 3-րդ կուրսի ոմն ուսանող։

«Անտարկտիդան երկրագնդի ամենաքիչ ուսումնասիրված շրջաններից մեկն է,- ասում է նա։ Որպես երիտասարդ գիտնական շատ ուրախ էի ինչ-որ նոր ու բոլորովին անհասկանալի բանի մասին իմանալ։ Անտարկտիդայի մասին տվյալներն ուսումնասիրելիս ընկա հրաբխայնության հետքին։ Ահա թե ինչն ինձ հանգեցրեց այդ հայտնագործությանը»։

Դոկտոր Ռոբերտ Բինգեմն ընդգծեց այդ գյուտի կարևորությունը։ Չէ՞ որ այժմ արդեն գիտնականներին կհաջողվի պարզել՝ ինչպես են հրաբխերն անդրադառնում Անտարկտիդայի սառուցների վրա։

«Հրաբխային ակտիվության ընկալումը կարող է լույս սփռել Անտարկտիդայի վրա անցյալում, ներկայում և ապագայում դրանց ազդեցության պարագայի վրա»,-եզրափակեց նա։

Եթե պարզվի, որ հրաբուխներն ակտիվ են, կնշանակի դրանք կարող են բացասաբար ազդել Անտակտիդայի սառուցների վրա, ինչը իր հերթին պատճառ կդառնա, որ ամբողջ աշխարհում ծովի մակեևույթի զգալի բարձրացնա՝ դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով։ Գիտնականները մտադիր են հետևել տարածաշրջանը, որպեսզի անոմալ ակտիվության դեպքում աշխարհին զգուշացնեն մոտալուտ սպառնալիքի մասին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am