Ատամի մածուկը 20-րդ դարի մեծագույն խարդախությունն է․․․ Պարզվում է՝ մարդկանց տասնամյակներ շարունակ մոլորեցրել են

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ինչ ուզում  եք ասեք, բայց փաստ է, որ անբարեխիղճ մարդիկ ձեռքիցը բաց չեն թողնի քո հաշվին հարստանալու հնարավորությունը, ընդ որում այդ քայլին կդիմեն ամենաստոր ճանապարհներով։ Դիցուկ, հնարում են ինչ-որ «խիստ օգտակար» մի բան, առանց որի անհնար կլինի պատկերցանել քո հետագա կյանքը։ Դրա համար էլ շտապիր խանութ ու գնիր․ գովազդը քեզ կասի՝ ինչպես, ինչ ու որտեղ։

Շատ գիտնականներ հակված են այն մտքին, որ ֆտորացումն իրականում մեծագույն խաբեությունն է, որի նմանը մարդկության պատմությունը դեռ չի տեսել։ Ատամի մածուկները, պաստեղները, նատրիումի ֆտորիդով հագեցած ջուրն իրականում ոչ մի օգուտ էլ չեն բերում։ Նույնիսկ՝ ճիշտ հակառակը։ Ահա թե բանն ինչ է։

Տասնամյակներ շարունակ մասնագետները զոռով գլուխդ էին  մտցնում տեղեկությունը, որ ֆտորով հագեցած ատամի մածուկը հարստացնում է ատամի էմալը, որից ատամները առողջ ու գեղեցիկ են դառնում։ Մինչդեռ  իրականում ֆտորացումը պարզապես բիզնես է, որը տարեկան միլիարդավոր դոլարների գերշահույթներ է ապահովում։ Միլիարդավոր մարդիկ ջրի հետ խմում ու ատամի մածուկի հետ ուտում են նատրիումի ֆտորիդը, որը մինչև օրս ոչ մի մարդու ատամ չի ամրացրել։

Այդ անօրգանական երկտարր միացությունն ատամի մածուկից արագ ներծծվում է մարդու օրգանիզմ և կենտրոնանում կալցիումի կուտակման տեղերում՝ ոսկորներում և ատամներում։ Արդյունքում ֆտորիդը առերևույթ պիտի բարելավվի ատամները, այնինչ դրանք ավելի փխրուն ու դյուրաբեկ է դարձնում, քանի որ առավել ակտիվ ալյումինի ֆտորիդը (AlF3) դուրս է մղում նվազ ակտիվ տարրերը՝ կալցիումն ու մագնիումը։

Դեռ 1980-ականներին հայտնաբերվել էր, որ ֆտորիդը ոսկորների լուրջ ձևափոխություն է առաջացնում։ Մի քանի հետազոտություն ազդոսկրի կոտրվածքների նկատելի աճը  կապել է հենց ֆտորի օգտագործման հետ։

Ճապոնացիներն ավելի առաջ են անցել․ նրանց հետազոտական կենտրոններն ապացուցել են, որ ֆտորիդներն ընդունակ են քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ։

Պնդում են նաև, որ ֆտորիդները ճնշում են մարդու ֆերմենտային համակարգը, որի արդյունքում քայքայվում է կոլագենը՝ օրգանիզմի շարակցական հյուսվածքը։

Ի դեպ, նույնիսկ ԱՄՆ պաշտոնական բժշկական կազմակերպությունները համարում են, որ ֆտորական թունավորումից տարեկան մահանում է 30-50 հազար ամերիկացի․․․

Ահա այսպիսի տհաճ նորություն։ Ի՞նչ կարող ենք ասել։ Եթե այս տեղեկությունը ձեզ անհանգստացրեց, պարզապես դադարեք ֆտոր ընդունել։ Ցանկացած դեպքում շատ կարևոր է հիշել, որ ամեն տեսակի քիմիա վնասակար է օրգանիզմի համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am