Դաժան միջնադարի զարհուրելի կրքերը․․․ Հավատարմության գոտիների մասին սոսկալի ճշմարտությունը․․․ Ահա թե ինչ էին դրանք իրականում

 

Վաղուց, շատ վաղուց ամուսինները հորինել են իրենց սիրեցյալ կանանց ինտիմ հատվածները սիրառատ երկրպագուների ոտնձգություններից պաշտպանելու եղանակները։

Bestinfo.am-ը ձեզ է ներկայացնում հավատարմության գոտիների մասին սոսկալի ճշմարտությունը։

Այդ հետադիմական ժամանակներում տղամարդիկ հաճախ կռվի էին մեկնում ու զոհվում։ Բայց նրանք գնահատում էին հավատարմությունն ու ցանկանում երաշխիքներ ստանալ, որ կինը չի դավաճանի, այլ համբերատար կսպասի արշավանքից ամուսնու վերադարձին։

Նման կերպ երևան եկան հավատարմության գոտիները։ Սակայն կա մի նրբություն․ արդյոք բուն նպատակի՞ն էին ծառայում դրանք, ինչպես նախատեսվել էր։

Հավանաբար հավատարմության գոտիների մասին կարդացած կլինեք վեպերում, տեսած կլինեք ֆիլմերում կամ համացանցում։ Դա մետաղից կամ կաշվից պատրաստված յուրօրինակ ներքնազգեստ է, որը անմատչէլի է դարձնում կնոջ սեռական օրգանները։  Իսկ արդյո՞ք դրանք նույնքան արդյունավետ էին, որքան ենթադրում էին իրենց կանանց մետաղից բիկինի պարտադրած ամուսինները։

Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ալբրեխտ Կլասենը երկար տարիներ զբաղվել է այդ թեմայով և բազաթիվ հետազոտություններ է անցկացրել։ Արդյունքում գիտնականը հանգել է այն եզրակացության, որ չի եղել հավատարմության այնպիսի գոտի, որն ամուսիններին 100 տոկոսով երաշխավորում էր անհավատարմությունից և կանանց հետ պահում դավաճանելու մտքից։ Դա ընդամենը սահմռկեցուցիչ առասպել է։

Կլասենը պնդում է, որ չկա ոչ մի փաստացի ապացույց, որ նման գոտիներ առհասարակ եղել են։ Կան, անշուշտ, հավատարմության գոտիներ հիշեցնող նկարներ, բայց չկա որևէ  պատմական գրառում կամ մարդու անձնական օրագիր, որտեղ նկարագրված լիներ՝ ինչպես է ամուսինը գոտին ամրացնում իր կնոջ մարմնին։

Հայտնի է, որ  հավատարմության գոտու  առաջին նկարը հայտնաբերվել է 1405 թվականին։  Սակայն գոտու նշանակության վերաբերյալ կասկած է հարուցում հենց միայն այն փաստը, որ այդ նկարը հայտնաբերել են միջնադարի կտտանքների գործիքների  գծագրերի հետ։

Էլ չասած, որ գծագրերի մեջ կային հարմարանքների նկարներ, որոնք, ամենայն հավանականությամբ, առհասարակ գոյություն չեն ունեցել։ Առավել ևս չի հայտնաբերվել միջնդարին վերագրվող  հավատարմության գոտիների որևէ ֆիզիկական նմուշօրինակ։

 

Հին փորագրանկարում պատկերված է տեսարան, որտեղ ամուսինը պատրաստվում է արշավանքի։ Նրա կողքին կանգնել է կինը՝ մետաղից պատրաստված ներքնազգետով, որից կողպեք է կախված։ Հավատարմության գոտու բանալին ամուսնու սպասավորի ձեռքին է։ Սակայն կնոջ սիրեկանի մոտ միշտ էլ եղել է հավատարմության գոտու բանալու կրկնօրինակը։

Իհարկե, թանգարաններում անցյալ դարերի հավատարմության գոտիների բազմաթիվ ցուցանմուշներ կան։ Սակայն գիտնականները պարզել են, որ դրանք 18-19-րդ դարերի նմուշներ են։ Ընդ որում ցուցնմուշները ոչ թե հավատարմության գոտիներ էին, այլ ընդամենը սեքս խաղալիքներ։

Հետևաբար, հավատարմության գոտու վերաբերյալ բոլոր պատմություններն ընդամենը առասպելի տարբեր վարկածներ են։ Գիտնականները դա ապացուցում են ամենահասարակ, բայց ծանրակշիռ փաստարկով․ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք պատկերացնում միջնադարի կնոջ վիճակն այն ժամանակներում, երբ անձնական հիգիենայի հետ կապված զարհուրելի խնդիրներ կային։

Հավատարմության գոտի օգտագործելու դեպքում կանայք պարզապես կմեռնեին դիզենտերիայից։ Չէ՞ որ մետաղից պատրասված կիսավարտիքով անհնար կլիներ զուգարանում կարիքները բավարարելուց հետո լվացումներ անել։ Էլ չենք ասում տարին տասներկու ամիս կանանց տանջող դաշտանային ցիկլի մասին։

Այս ամենը միայն բավական է եղել, որ գիտնականները եզրափակեին․միջնադարում ոչ մի հավատարմության գոտի էլ չի եղել։ Հավատարմության գոտու վերաբերյալ բոլոր պատմությունները մարդկանց ահաբեկելու համար են արվել։ Որքան էլ անողոք ու արյունարբու էին Վերածննդին նախորդած հարյուրամյակները, անհնար է պատերացնել, որ այդ ժամանակ մարդիկ այդ աստիճան անմարդկային կարող էին լինել։

Մենք նույնպես վստահ են, որ նման պարզունակ ու դաժան հարմարանքներ որպես խոշտանգումների գործիք  ընդունակ էր կիրառել ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չառնող հավատաքննությունը։ Եթե անգամ դրանք կիրառվել են, կտտանքների ենթարկված մարդը հազիվ թե դրանից հետո ողջ մնար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am