Այս փոքրիկը երբեք շաքար պարունակող սննդամթերք չի օգտագործել. Միայն տեսնեք, թե ինչ տեսք ունի նա այժմ

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մեր ժամանակներում սննդի մեջ այնքան շաքար կա, որ շաքարի  օգտագործումից հրաժարվելը գրեթե անհնար է։ Սակայն որոշակի գիտելիքներ ունենալու դեպքում կարելի է փոքրիկ Գրեյսի օրինակով շաքարի օգտագործումը լիովին սահմանափակել։

Երբ Գրեյս Քուփերը փոքրուց ի վեր ու առ այսօր ոչ մի գրամ շաքար չի կերել։ Զարմանալի է, որ ծնողները կարողացել են երեխայի սննդից բացառել շաքարը, քանի որ ուտելիքների մեծ մասում շաքարի պարունակությունն անխուսափելի է։ Բայց մանկան օրգանիզմին ոչ միայն շաքարն է վնասակար։

Հետազոտությունները ցույց են տվել, որ առաջատար ընկերությունների արտադրած մանկական սնունդը վտանգավոր քիմիական նյութեր է պարունակում։  Օրինակ, մելամին։ Այս քիմիկատն օգտագործում են պլաստմասի արտադրության մեջ։ Մելամինը հայտնաբերվել է ԱՄՆ-ում վաճառվող մանկական սննդի մեջ։ Իսկ Չինաստանում եղել են դեպքեր, երբ բավական թվով երեխաներ են հիվանդացել կամ մահացել մանկական սննդում պարունակվող քիմիական բաղադրամասերի պատճառով։ Հետևաբար, գերադասելի է երեխային կրծքով կերակրելը։

Մանկական սնունդ արտադրող բոլոր ընկերությունները պնդում են, որ իրենց արտադրանքն օրգանական է, առողջ և 100 տոկոսով բաղկացած է մրգից ու բանջարեղենից։ Իրականում այդպես չէ։ Ընկերություններից շատերը օգտագործում են կոնսերվանտներ և վերամշակված շաքար, որոնք անչափ վնասակար են մանուկների առողջության համար։

Ավելի լավ է մանկական սնունդն ինքներդ սարքեք։  Ու թեև դա ավելի շատ ժամանակ կխլի ու փոքր-ինչ թանկ կնստի, բայց հանուն երեխայի առողջության արժե։ Գրեյս Քուփերի մայրը՝ Շոան Քուփերն ասում է, որ իր դստրիկը բավական մեծ է, որպեսզի հասկանա՝ ինչու ինքը չի ուտում այդ մթերքները։ Միևնույն ժամանակ մայրը դստերն ընտրելու հնարավորություն է ընձեռում․ օգտվի՞ այդ սննդից, թե՞ ոչ։ «Եթե երեխաս մի կտոր հաց ուտի, բոլորովին չեմ բարկանա։ Երբ նա գնում է մանկական հավաքույթի, այնտեղ ուտում է՝ ինչ սիրտն ուզում է։ Ես նրան չեմ ասում՝ հանկարծ էնտեղ բան չուտես ու հետը կաղամբ չեմ դնում»,-խոստովանում է Շոանը։

Սննդակարգը, որից այժմ օգտվում է Գրեսյը, բացառում է հացաբույսերը, կաթնամթերքն ու շաքարը և այն ամենն, ինչ վերամշակվում է։  Դրա շնորհիվ աղջնակը առողջ, փայլուն մաշկ ունի և կայուն իմունային համակարգ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am