Իրերի էներգետիկան․․․ Որ իրերն է տնից պետք դուրս շպրտել, և որոնք՝ պահել

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մեր տանը գտնվող բոլոր իրերը որոշակի էներգետիկա են պարունակում, ինչն անմիջականորեն անդրադառնում է մեզ վրա։ Անկախ այն բանից՝ նոր են այդ իրերը, թե հին, նվեր են, թե խանութում գնված, բոլորն անխտիր ընդհանուր մթնոլորտ են ստեղծում բնակարանում։ Որպեսզի տանը երջանկություն ու բարեկեցություն տիրի, հարկավոր է իմանալ՝ իրերից որոնք պետք է տանը պահել, որոնք՝ անհապաղ աղբամանը նետել։

 

Դրական էներգետիկայով իրերը

 

  1. Փթթող սենյակային բույսեր

Ծաղկող սենյակային բույսերը ոչ միայն ընդունակ են զարդարելու տունը, այլև ի վիճակի են կլանելու բացասական էներգիան։ Որպեսզի ձեր սենյակային բույսերն օգնեն տան բացասական էներգիան հեռացնելուն, անհրաժեշտ է մշտապես հոգալ բույսերի կարիքները։

  1. Կենդանիների մորթի

Կենդանիների մորթին բավական դրական էներգետիկա է պարունակում և նպաստում բարեկեցությանը։ Համավում է նաև, որ կենդանիների մորթին պաշտպանում է տունն ու տան համար աստիճանաբար ձեռք բերվածը։ Կենդանիների մորթին կարելի է նաև գրասենյակում պահել՝ եկամուտն ավելացնելու համար։

  1. Ասեղնագործություն բարձերին

Ասեղնագործ բարձերը վաղուց տան հմայիլ են համարվում։ Եթե ծաղիկ է ասեղնագործված, առողջությունը կպահպանվի, մարդիկ կամ կենդանիներ՝ վտանգներից կպաշտպանեն, իսկ զանազան բնանկարները հաջողություն կբերեն գործերին։

  1. Չորացրած ծաղիկներ

Չորացած ծաղիկները ոչ միայն դեկորի գեղեցիկ տարր են, այլև լավ հմայիլ։ Տարբեր վիճելի կարծիքներ կան տանը չորացրած ծաղիկներ պահելու շուրջ, բայց ամեն դեպում դրանք չեզոքացնում են բացասական էներգիան։ Բացի դրանից, դրանք դեպի իրենց են ձգում բարեկեցությունը, հարստությունն ու առողջությունը։ Իզուր չէ, որ նախկինում ամեն մի գյուղական տան առաստաղից չորացած ծաղկեփունջ էին կախում։

  1. Կենդանիների արձանիկներ

Կենդանիների արձանիկները նույնպես էներգետիկան մաքրելու հրաշալի միջոց են։ Փղերը բարեկեցության համապարփակ խորհրդանիշն են համարվում։

 

Բացասական էներգետիկայով իրերը

 

  1. Մաշված հողաթափեր

Հին ու մաշված կամ ծակ հողաթափերը բացասական էներգիա են ձգում իրենց կողմ։ Եթե տնային կոշկեղենը հնացել է, պետք է շտապ դեն նետել։

  1. Փաթաթվող բույսեր

Կենդանի բույսերը, որոնք մագլցում են պատով, իրենց են ձգում զանազան հիվանդություններ։ Դրանք չպիտի տան ներսում լինեն։ Եթե նման բույս ունեք, ուրեմն մետաղալարից կմախք սարքեք ու ցողուններն այնպես դասավորեք, որպեսզի դրանք թաղարում գնդի կամ մի ուրիշ ձև ընդունեն։ Իսկ եթե փաթաթվող բույսը տան դրսի կողմից է աճում, լավ է։ Դրսում մագլցող բույսը պաշտպանում է տունը։

  1. Արմավենի

Շատերը սիրում են կոկոսյան արմավենի, քանի որ այդ բույսը հիանալիորեն զարդարում է ինտերիերը։ Ինքնուրույն կարելի է այդ բույսը գնել, սակայն չի կարելի այն որպես նվեր ընդունել։ Համարվում է, որ որպես նվեր մատուցած արմավենին մեծ վիշտ է պատճառում։

  1. Ճաքած ամանեղեն

Ցանկացած թերությամբ՝ թռած, ճաքած կամ կոտրված ամանեղենը պետք է անմիջապես աղբամանը գցել։ Որքան էլ որ տվյալ ամանը կամ բաժակը և այլն դուր է գալիս ձեզ, բայց եթե ճաքել է կամ մի փոքրիկ բեկոր է թռել վրայից, անպայման պետք է առաց ափսոսալու դեն նետել։ Ափսեն խորհրդանշում է ընտանիքը, հետևաբար ամանի վրայի թերությունները կարող են հարաբերություններում խնդիրներ առաջացնել։

  1. Փշատերև բույսեր

Փշատերև բույսերը կարելի է տուն ներս բերել միայն ամանորյա տոների ժամանակ։ Տարվա մնացած ժամանակ դրանք տանը պահելը վատ նշան է համարվում։ Հնարավոր են առողջական խնդիրներ։

 

Հավատում եք այս ամենին, թե ոչ, դուք որոշեք։ Սակայն հիմա արդեն գիտեք՝ որ իրերն են բարիք բերում, որոնք՝ բացասական էներգիա տարածում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am