Քանի՞ տարի կապրեք՝ ըստ ձեր Կենդանակերպի նշանի

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ամերիկացի գիտնականները հաստատել են հին աստղագուշակների տեսությունը, ըստ որի երկնային լուսատուներն ազդում են մարդկանց առողջության ու կյանքի տևողության վրա։ Գիտական հետազոտությունների արդյունքում հաստատվել է հստակ օրինաչափություն մարդու ծննդյան ամսաթվի ու նրա կյանքի տևողության միջև։

Մասնագետները վերլուծել են ամբողջ աշխարհի ավելի քան 60 հազար մարդու ծննդյան ու մահվան թվերը։ Ընդ որում նրանց ուսումնասիրության առարկան են դարձել ոչ միայն մոլորակի ժամանակակից բնակիչները, այլև Երկրում մի քանի հարյուրամյակ առաջ ապրածները։ Առաջին իսկ 5 հազար թվերն ուսումնասիրելով՝ գիտնականները համապատասխան եզրահանգման եկան․մարդու Կենդանակերպի նշանի և նրա կյանքի տևողության մեջ իսկապես փոխկապակցվածություն կա։ Դրանից բացի, պարզվեց, որ կենդանակերպի նշանը որոշակիորեն ազդում է իր «հովանավորյալի» առողջության վրա և շատ բանով ազդում նրա կյանքի տևողության վրա։

Եկեք պարզենք՝ քանի տարի է «տրված» Կենդանակերպի այս կամ այն նշանի ներկայացուցչին, և հատկապես որ հիվանդությունները կարող են կյանքի տևողությունն զգալիորեն նվազեցնել։

 

 

Խոյ

Այս կենդանակերպային համաստեղությունը ժլատ չի եղել իր ներկայացուցիչների կյանքի տևողության հարցում։ Կանայք կարող են ամենաքիչը 78 տարվա հույս ունենալ, տղամարդիկ՝ 79։ Խոյի գլխավոր խնդիրը սթրեսն է, որը հանգեցնում է միգրենի, անքնության և սրտային հիվանդությունների։

Աստղագուշակների  խորհուրդը

Լավատեսական տրամադրվածությամբ ապրեք։ Դա ձեզ կազատի ծանր մտքերից և կնպաստի երկարակեցությանը։

 

Ցուլ

Ցուլերը կենդանակերպային շրջանի իսկական երկարակյացներն են։ Կանայք բոլոր հնարավորություններն ունեն նշելու 80-ամյակը, տղամարդիկ՝ 82-ը։ Սակայն Ցուլերի՝ ճարպակալման, միզասեռական համակարգի և հոդերի հիվանդությունների հակումը կարող է նշանակալիորեն նվազեցնել կյանքի տևողությունը։

Աստղագուշակների  խորհուրդը

Ուշադիր եղեք ձեր օրգանիզմի խոցելի մասերի հանդեպ, և այդժամ ձեր օրգանիզմը հավատարմորեն կծառայի ձեզ 100 տարի։

 

Երկվորյակներ

Տղամարդ Երկվորյակներն ապրում են միջինը 78 տարի, իսկ կանայք լիովին կարող են տոնել իրենց 85-ամյակը։ Երկվորյակների հիմնական խնդիրը նրանց հաճախ պատող ձանձրույթն ու հուսալքությունն են, որոնք դեպրեսիայի են փոխվում։ Սրա պատճառով նշանի ներկայացուցիչները շնչառական համակարգի, քաշի խնդիրներ և վերջույթների հիվանդություններ են ունենում։

Աստղագուշակների  խորհուրդը

Հանգամանորեն հետևեք ձեր սննդին, բայց խուսափեք ցանկացած հալումաշ անող սննդակարգից։ Հիշեք, որ ձեր օրգանիզմը հակված է ինչպես նյարդային, այնպես էլ ֆիզիկական հյուծման։

 

Խեցգետին

Այս նշանի կանանց կյանքի տևողությունը հասնում է 73-ի, տղամարդկանցը՝ 68-ի։Կյանքից վաղ են հեռանում այն Խեցգետինները, ովքեր անտեսում են առողջ ապրելակերպի կանոնները և խուսափում բժիշկներից։ Նրանց առողջության վրա նաև խիստ ազդում են կասկածամտությունն ու հիվանդությունների վրա կենտրոնանալը։ Խեցգետինները տառապում են կարճատեսությունից, սիրտ-անոթային հիվանդություններից և ստամոքսա-աղիքային համակարգի խանգարումներից։

Աստղագուշակների  խորհուրդը

Աստղերը ցույց են տալիս այս նշանի բարձր հակվածությունը օնկոպաթոլոգիաներին, ուստի մի խուսափեք կանխարգելիչ բուժզննումներից։

 

Առյուծ

Առյուծ կանանց ու տղամարդկանց մեծ մասին հաջողվում է ապրել մինչև 74 տարի, քանի որ նրանք սովորաբար ժամանակին բժշկի են դիմում լուրջ հիվանդություների դեպքում։ Սակայն խնդիրներն իրենց մեջ պահելու սովորությունը հաճախ սրտի հիվանդություններ է հարուցում։ Մեջքացավն ու վատ տեսողությունը նույնպես կարող են վատ ինքնազգացողության պատճառ դառնալ։

Աստղագուշակների  խորհուրդը

Թույլ տվեք, որ հարազատները հոգ տանեն ձեզ ու ձեր առողջությանը։

 

Կույս

Կին Կույսերին աստղերը նախանշել են 81-ամյա կյանքի ուղի, իսկ տղամարդկանց՝ 77։  Այս նշանի ներկայացուցիչները սովորաբար առողջությունից չեն բողոքում, թեև նրանց մեծամասնությունը բավական խոցելի մարսողական համակարգ ունի։ Բայց, չնայած ստամոքսաաղիքային համակարգի խանգարումներին, աստղագուշակները Կույսը Կենդանակերպի ամենաերկայակյաց նշանն են համարում։

Աստղագուշակների  խորհուրդը

Պարբերաբար ստամոքսի համար բեռնաթափման օրեր կազմակերպեք, միայն առողջ սնունդ կերեք և փորձեք շատ չուտել, և աստղերը ձեզ ևս մի քանի տարի կընծայեն։

 

Կշեռք

Կշեռքներին երկայակյաց չես անվանի, քանի որ կանայք ապրում են միջինը 77 տարի, տղամարդիկ՝ 73։ Սակայն կարելի է վիճարկել համառ վիճակագրության տվյալները և հավելյալ մի քանի տարի շահել, եթե ժամանակին հոգ տանեք ձեր դիմադրողականությանը։ Օրգանիզմի ուժեղ պաշտպանական հատկությունները ձեզ կօգնեն խուսափել այլ պոտենցիալ ռիսկերից՝ մաշկի, երիկամների և գոտկատեղի հիվանդություններից ևս։

Աստղագուշակների  խորհուրդը

Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել խիստ խոնավությունից և ուժեղ ցրտերից։

 

Կարիճ

Կարիճները Կենդանակերպի ամենակարճ կյանք ապրող նշաններն են։ Եվ տղամարդիկ, և կանայք միջինը 62-63 տարի են ապրում։ Աստղագուշակները դա բացատրում են նրանով, որ Կարիճները չեն սիրում բուժվել և փորձում են խուսափել իրենց օրգանիզմին ցանկացած բժշկական միջամտությունից։

Աստղագուշակների  խորհուրդը

Բավարար ուշադրություն հատկացրեք կոկորդի և միզասեռական համակարգի հիվանդությունների կանխարգելման վրա։

 

Աղեղնավոր

Աղեղնավորի թույլ առողջությունն ազդում է նրա կյանքի տևողության վրա։ Հենաշարժական և սրտանոթային համակարգերի քրոնիկ հիվանդությունները բառացիորեն կրճատում են նրանց կյանքը։ Կանայք հազվադեպ են հաղթահարում 73-ամյակի սահմանը, իսկ տղամարդիկ է՛լ ավելի կարճ են ապրում, մինչև 69 տարեկանը։

Աստղագուշակների  խորհուրդը

Նշանի ներկայացուցիչ կանայք հատուկ ուշադրություն պիտի դարձնեն մազերին, եղունգներին և մաշկին, իսկ տղամարդիկ՝ շագանակագեղձին։

 

Այծեղջյուր

Այծեղջուրներն այնքան դիմացկուն են, որ արիությամբ հաղթահարում են բազմաթիվ հիվանդություններ։ Բացի դրանից, այս նշանի ներկայացուցիչները հակված են բարձր վնասվածքայնության։ Առողջության վրա անընդհատ հարձակումները թույլ չեն տալիս կին Այծեղջյուրին 80-ից երկար ապրել, իսկ տղամարդկանց՝ հաղթահարել 77-ամյակի սահմանը։

Աստղագուշակների  խորհուրդը

Հասուն տարիքում առանձնակի ուշադրություն դարձրեք հոդերին, լսողության օրգաններին, լեղամուղ ուղիներին և մարսողական համակարգին։

 

Ջրհոս

Ջրհոսներն ապրում են միջինը 72 տարի։ Կենդանակերպի այս նշանի առողջությունը դժվար է բացատրել բժշկական տրամաբանությամբ։ Թեև անգամ շոգին Ջրհոսները հեշտությամբ թոքաբորբ են ընկնում, իսկ ձմռան սառնամանիքին կարող են ժամերով գլխաբաց ման գալ ու անգամ չփռշտալ։

Աստղագուշակների  խորհուրդը

Զգուշացեք արյան շրջանառության, տեսողության, ստամոքսաաղիքային համակարգի և սթրեսների հետ կապված հիվանդություններից։

 

Ձկներ

Աստղագուշակները Ձկներին ամենահիվանդոտ նշանն են համարում։ Այդուհանդերձ կին Ձկներին հաջողվում է ապրել մինչև 75 տարեկանը, իսկ տղամարդկանց՝ մինչև 71-ը։ Կենդանակերպի այս նշանին զառամյալ տարիքում հնարավոր է տեսնել միայն մի դեպքում․եթե նրանք սովորեն գլուխ հանել թոքերի, հոդերի ու  մաշկի հիվանդություններից։

Աստղագուշակների  խորհուրդը

Որքան էլ զարմանալի է, ջուրը Ձկներին չի սիրում։ Զգուշացեք ոչ միայն ջրային պրոցեդուրաներից, այլև հեղուկի չափից դուրս մեծ քանակությամբ օգտագործումից։

 

Գիտնականների այս եզրակացությունները  պետք է նախևառաջ ընդունել որպես չոր վիճակագրություն և ոչ ավելին։ Նախ կանոնները միշտ բացառություններ ունեն։ Երկրորդ, կյանքի տևողության վրա առաջին հերիթին ազդում են մարդու մտքերը, սովորություններն ու արարքները։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am