Հղի կինը լուսանկարների շարք է հրապարակել․․․Երբ տեսա՝ ինչ է պարանոցի կախել՝ աչքերս արցունքով լցվեցին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

2016-ի մարտին Գրինվիլի (Հարավային Կարոլինա) ոստիկան  Ալեն Ջեյքոբսին հերթապահության ժամանակ գնդակահարեց պատանի հանցագործը։ Այդ ողբերգությունից  հետո հերոսի այրին՝  Մեգանը միայնակ մնաց։ Այդ ժամանակահատվածում երիտասարդ կինը հղի էր իրենց առաջնեկով։  Փոքրիկ Լենոքսը պետք է լույս աշխարհ գար 2016- հուլիսին։

Մի տարի անց Մեգանը որոշեց հրապարակել իր վաղեմի ընկեր Ջեսի Էլաքսի հետ հինգժամանոց զգացմունքային ֆոտոշարքի ժամանակ Հայրիկի օրվա առթիվ արված լուսանկարները։

Ֆոտոշարքին մասնակցել էին կապույտ համազգեստով տղամարդկանց խումբը։ Նրանք եկել էին հարգելու իրենց զոհված ընկերոջ հիշատակը։

Լուսանկարներից մեկում Մեգանի կրծքից կախված է հանգուցյալ ամուսնու ոստիկանական տարբերանշանը։ Լուսանկարում երիտասարդ կինը փորի մոտ պահել է մանկական չոչաշոր, որին գրված է․ «Իմ հերոսը հիմա  տարբերանշան է կրում Երկնքում։ Ես նրան ոստիկան-հայրիկ եմ  անվանում»։

Գրինվիլի ոստիկանները ֆոտոշարքին մասնակցելն իրենց համար մեծ  պատիվ համարեցին։

«Քանի որ Մեգանի սիրելի ամուսինը չէր կարող այդ օրը  նրա կողքին լինել, Մեգանի գլխում  միտք հղացավ՝ ֆոտոշարքին Ալենի գործընկերներին  հրավիրել»,-պատմեցց Էլաքսը։ Հիմա նրանք են Մեգանի պաշտպանը դառնալու։

Լուսանկարներից  մեկումՄեգանւ  փորի մոտ է պահել հեռախոսը՝  իրենց նշանադրության օրն արված  լուսանկարով։

«Այս լուսանկարի վրա երկու օր աշխատեցի։ Շատ էինք ուզում, որ Ալենը ներկա  լինի լուսանկարներում։ Եվ այս  կադրը  սիրածս  լուսանկարներից մեկին է»,- խոստովանեց Էլաքսը։

Մեկ այլ լուսանկարում Մեգանը ձեռքին է պահել ԱՄՆ ծալված դրոշը, որը Մեգանին հանձնել էին ամուսնու հուղարկավորության ժամանակ։

Լենոքսի ծնվելուց հետո Մեգանն ու Էլաքսը մտադիր են ևս մի քանի  նմանատիպ  լուսանկարներ անել,  որպեսզի աղջկան ցույց տա, որ հայրիկի հոգին առաջվա պես պաշտպանելու է նրանց  ու  որ իր հոգին միշտ էլ ապրելու  է կնոջ սրտում։

Մեգանը նաև ուլտրաձայնային հետազոտության երկու նկար է փակցրել ամուսնու տապանաքարին՝ հետևյալ հուզիչ երկտողով․ «Ես սոսկալի կարոտել եմ քեզ։ Այսօր եղա բժշկի մոտ։ Մեր փոքրիկը սքանչելի է։ Ես քեզ շատ եմ սիրում»։

«Այս աշխարհը ոստիկան կորցրեց, իսկ մենք կորցրինք մեր թանկագին ընկերոջը, ամուսնուն, հորը, որդուն ու եղբորը,-ասաց Էլաքսը։- Հուսով եմ՝ լուսանկարներս կօգնեն Մեգանին ու նման  ողբերգություն տեսած մյուս մարդկանց՝ համակերպվելու այդ  վիճակին և դիմանալու վշտին»։ Շատերը սա հիանալի միջոց համարեցին՝ հարգել զոհված հերոսի հիշատակն ու պատվել նրա ապագա դստերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am