Մայրը համոզված էր, որ իր դստերն ամբողջ կյանքում ծաղրելու են․․․Հապա նայեք՝ ինչպիսի գեղեցկուհի է նա դարձել

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Նորաձևության աշխարհում հանրաճանաչություն ձեռք բերելու համար անպայման չէ համապատասխանել մոդելների չափանիշներին։

Իր օրինակով Մելանի Գայդոսը ապացուցել է, որ նույնիսկ ծանր հիվանդությունն ու արտասովոր արտաքինը խոչընդոտ չեն կարող լինել հաջողության հասնելու համար։

 

Դեռ վաղ մանկուց 27-ամյա Մելանին տառապում է հազվագյուտ էքթոդերմալ դիսպլազիա (ectodermal dysplasia) հիվանդությունից։

Աղջկա մազերը չեն աճում, ատամները բացակայում են, քթարմատը ծռված է, հոնքավերևի  աղեղներն ուռած են։ Մելանիի ծնողները ենթադրում էին, որ իրենց աղջկան դժվարին կյանք է սպասվում։ Բայց Մելանին չէր ընկճվում ու իր թերությունները մեծ առավելության վերածեց։

Մելանին կերպարվեստ էր ուսումնասիրում Նյու Յորքի Պրատա ինստիտուտում և իր կարիերան սկսեց դիմանկարային լուսանկարներ անելով։ Մի անգամ նրա ընկերը խորհուրդ տվեց փորձել ուժերը պոդիումում։ Շնորհիվ արտասովոր տեսքի նա սրընթաց կարիերա արեց մոդելային բիզնեսում։

«Ես գլխի ընկա, որ բացառիկ մարդ  եմ ու հենց դրանում է իմ ներուժը»,-ասում է աղջիկը։ Նա հրաժարվեց ատամների իմպլանտներից ու կեղծամներից, որպեսզի ոչինչ չփոխի իր արտաքինում։

Շատերը զարմանում են՝ ինչպես կարելի է լիարժեք կյանքով ապրել նման ոչ ստանդարտ արտաքինով։ «Ինձ հաճախ հարցնում են՝ ոնց եմ առանց ատամների բան ուտում։ Բայց մարդ էլ կա՝ առանց ոտքերի մարաթոն վազք է կատարում, չէ՞։ Ամեն ինչ կախված է քո ընկալումներից»,-եզրափակում է մոդելը։

Իսկապես, ներկայիս նորաձևության աշխարհում «գեղեցկություն» հասկացությունը հարաբերական է։ Այսօր ավելի կարևոր է բացառիկ լինելը։

Այժմ Մելանի Գայդոսը բավական պահանջված մոդել է, որին նկարում են աշխարհահռչակ լուսանկարիչները։

Իսկ 2012-ին աղջիկը նկարահանվեց Rammstein կուլտային խմբի տեսահոլովակում։ Մելանիի արտաքինը հիանալիորեն ներդաշնակում էր նրանց մթնոլորտին։

Ոմանց համար երազանքները երազանք էլ մնում են, իսկ Մելանին ի հեճուկս բոլոր դժվարությունների, հասել է իր բաղձալի երազանքին։ Հաջողակ դառնալու ձգտումը օգնեց հաղթահարելու բոլոր բարդույթները։ Շատերը կուզեին նրա պես համարձակ ու ինքնավստահ լինել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am