Անհավատարիմ ամուսինը գրում է ամուսնացած տիկնոջը. Նրա անսպասելի պատասխանը լայն արձագանք գտավ համացանցում

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Իրական սերը գոյություն ունի։ Եվ նյութի հեղինակն իր օրինակով ապացուցել է դա։ Նա անձնական հաղորդագրություն է ստացել երիտասարդից, որի հետ Facebook-ում մի երկու բառ է փոխանակել, և երիտասարդի մտադրություններն անմիջապես հասկանալի են դարձել։ Սկզբում կինը հիշեցրել է ամուսնու մասին և քաղաքավարի մերժել տղային։ Բայց երիտասարդը նահանջելու մտադրություն ցույց չի տվել, ուստիև կինը ստիպված է եղել այլ քայլերի դիմել։

Իր հաղորդագրությամբ կինը մի կրակոցով երկու նապաստակ է սպանել՝ ապացուցելով իր սերը մարդու նկատմամբ, որն իրոք դրան արժանի է և քաշել է խառնակչի սանձերը։

Կարճ նամակագրության սքրինշոթը կինը հրապարակել է սոցցանցերի իր էջերում։ Հազարավոր օգտատերերի հիացրել է նրա պատասխանը։

 

Առաջարկում ենք ձեզ ևս կարդալ համառ երիտասարդի հետ նրա նամակագրության թարգմանված սղագրությունը

Երկուշաբթի, 5։59

Անծանոթ երիտասարդ- «Ի՞նչ կասեք, մի տեղ չգնա՞նք միասին»։

1։49

Անծանոթ երիտասարդ- «․․․՞»։

Ամուսնացած կին- «Ստիպված եմ հրաժարվել, ես ամուսին ունեմ․․․ Թեև դու իսկապես շատ հմայիչ ես, չեմ թաքցնի»։

Անծանոթ երիտասարդ- «Պահո, ուրեմն ամուսնացա՞ծ ես։ Հա-հա-հա․․․»։

Ամուսնացած կին«Այո․․․ Եվ շոյված եմ։ Շնորհակալություն»։

Անծանոթ երիտասարդ«Բա ես հիմա ո՞նց եմ անելու։ Դե արի ոչ մեկին չպատմենք։ Ուղղակի մի քիչ կզվարճանանք»։

8։42

Ամուսնացած կին«Երբ անցյալ տարի ինձ հետազոտելուց հետո քաղցկեղ ախտորոշեցին, համարձակությունս չներեց տղաներիս (որոնց միշտ ձգտել եմ պաշտպանել) պատմել, որ կարող եմ մեռնել, դրա համար էլ ամուսինս ստիպված եղավ նրանց աչքերին նայել ու ասել, որ ես հիվանդ եմ։ Ավելի ուշ ամուսինս հոգում էր կարիքներս բազմաթիվ վիրահատություններից հետո, դատարկում էր դրենաժային պարկերը, ինձ հակակոագուլյանտներ էր տալիս, բռնում էր ձեռքս, երբ ես քիմիաթերապիայի ժամանակ ցավից հալումաշ էի լինում։ Այդ ընթացքում գլխիցս դուրս չէին գալիս «Սերը նստում է մահճի եզրին, Երբ մեկնումեկը մեռնում է» երգի տողերը։ Եվ ահա թե ինչ եմ  ուզում քեզ հարցնել․․․ Ո՞վ է նստելու մահճիդ կողքին, երբ գա մեռնելուդ ժամը։ Կարգուկանոն մտցրու ընտանիքումդ և բավական է՝ ինձ գրես»։

Շատ օգտատերեր, արձագանքելով այս գրառմանը, չեն թաքցրել հիացմունքը, նշելով․ ինչ լավ է, որ աշխարհում կան այսպիսի ամուսիններ, որոնց հուզիչ հարաբերությունները իսկական սիրո արտահայտություն  են։ Ոմանք  առաջարկել են, որ նամակագրության սքրինշոթը ուղարկվի երիտասարդի կնոջը, որպեսզի վերջինս իմանա՝ ում հետ է ապրում։

Ինչ վերաբերում է այս համարձակ ու զարմանալի տիկնոջը, ուզում ես նրան առողջություն ու ընտանեկան երջակություն մաղթել։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am