Արքայադուստր Դիանայի հայտնի հանդերձանքներից մեկն անվանել են «Վրեժի շրջազգեստ»․․․ Եվ ահա թե ինչու

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

1997-ի օգոստոսի 31-ին Փարիզում տեղի ունեցած ավտոաղետի արդյունքում կյանքից հեռացավ համաշխարհային հանրության սիրելի արքայադուստր Դիանան։ Արքայադստեր ողբերգական մահվան 20-ամյակի առթիվ նրա մահվան մասին խոսակցությունները նոր թափ են ստանում։

 

Արքայադուստր Դիանան ոչ միայն Մեծ Բրիտանիայի  թագաժառանգների մայրն էր, այլև նորաձևության օրենսդիր։ Նրա բազմաթիվ հանդերձանքների մեջ կար մեկը,  որն անվանել էին «Վրեժի շրջազգեստ»։ Ինչո՞ւ են զգեստն այդպես անվանել, և ո՞ւմ էր նա վրեժխնդիր լինում։ Եկեք ավելի մանրամասն իմանանք դրա մասին։

Princess Diana (1961 — 1997) arriving at the Serpentine Gallery, London, in a gown by Christina Stambolian, June 1994. (Photo by Jayne Fincher/Getty Images)

1994 թվականն  էր։ Լոնդոնի ժամանակակից արվեստի The Serpentine ցուցասրահում սկսվում է Vanity Fair հանդեսի կազմակերպած հավաքույթը։ Հյուրերն անհամբերությամբ սպասում են գլխավոր հրավիրյալին՝ արքայադուստր Դիանային։ Այդ ժամանակ նա դեռ արքայազն Չարլզի օրինական կինն էր։ Եվ ահա նա հայտնվում է դիզայներ (ծագումով հունաստանցի հայ) Քրիստինա Ստամբոլյանի կարած տպավորիչ շրջազգեստով։  Թագավորական ընտանիքի մերձավորները կորցրին խոսելու ունակությունը։ Շատերը գիտեին, որ արարողակարգի համաձայն Դիանան միջոցառմանը պետք է ներկայանար Valentino-ի զգեստով, բայց նա ուրիշ տեսք ուներ։ Զգեստի փոփոխության պատճառը միայն տարիներ հետո բացահայտվեց։ Պարզվել է, որ Դիանան վերջին պահին միտքը փոխել է։ Այն բանից հետո, երբ ամուսինը խոստովանել  է Կամիլլա Փարքեր-Բոուլզի հետ դավաճանության մասին։  Երեք տարի շարունակ այդ բաց զգեստը կախված էր հանդերձապահարանում, և Դիանան չէր համարձակվում այն հագնել։

Mandatory Credit: Photo by NILS JORGENSEN/REX/Shutterstock (231134r)
PRINCESS DIANA AND PETER PALUMBO
Charity Dinner at the Serpentine Gallery, Hyde Park, London, Britain — 1994

Դիանայի ոճաբան Աննա Հարվին խոստովանել է, որ արքայադուստրը որոշել էր այդ երեկո շատ շքեղ տեսք ունենալ։

Princess Diana (1961 — 1997) arriving at the Serpentine Gallery, London, in a gown by Christina Stambolian, June 1994. Standing behind her is property developer and art collector Peter Palumbo. (Photo by Jayne Fincher/Getty Images)

Եվ դա նրան հաջողվել էր։ Այժմ այդ շրջազգեստը նորաձևության պատմության մեջ կարևորագույն է համարվում և հայտնի է «Վրեժի շրջազգեստ» անվամբ։ Նորաձևության քննադատները պնդում են, որ շրջազգեստը յուրօրինակ խորհրդանիշ դարձավ․ ինչ էլ որ պատահի, կինը պիտի շլացուցիչ տեսք ունենա։ Դիանան շրջազգեստը համալրեց  մարգարտե չոկերով՝ զարդարված մեծ կապույտ շափյուղայով։ Արքայադստեր պատվերով, զարդը թագավորական ոսկերիչները պատրաստել էին մետաղազարդից՝ արքայազն Չարլզի հարսանեկան նվերից։ Կերպարն ավարտում էին  սև կոշիկն ու մետաքսե քլաթչը։ Այդ հանդերձանքը անգամ հիմա բավական համարձակ է թվում։ Իսկ պատկերացրեք՝ 1994-ին այն ինչպես ընդունվեց։

Mandatory Credit: Photo by BRENDAN BEIRNE/REX/Shutterstock (231135ab)
PRINCESS DIANA AND PETER PALUMBO
Charity Dinner at the Serpentine Gallery, London, Britain — 1994

Արքայադուստր Դիանային կարելի է հասկանալ։ Նա նոր էր իմացել ամուսնու դավաճանության մասին։

Princess Diana (1961 — 1997) receives a bouquet from a young girl, as she arrives for a gala event at the Serpentine Gallery, London, 29th June 1994. The princess is wearing a black gown by Christina Stambolian. (Photo by Tim Graham/Getty Images)

Պետք է խոստովանել, որ Ուելսի արքայադուստրն արտակարգ տեսք ուներ։ Եվ դա ինչ-որ առումով ավելի ցայտուն էր դարձնում արքայազն Չալզի արարքը՝ շատերի մեջ հարուցելով մի բնական հարց․ «Մի՞թե հնարավոր է այսպիսի գեղեցիկ կնոջը դավաճանել ինչ-որ մեկի հետ»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am