10 արտահայտություն, որոնք չկան ինքնաբավ ու իմաստուն կնոջ բառապաշարում

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Եթե ստորև բերված 10 արտահայտությունները չեք օգտագործում, շնորհավորում ենք․  դուք միանշանակ հասուն ու ինքաբավ անհատականություն եք։ Իսկ եթե այդ արտահայտությունները պարբերաբար թռնում են ձեր բերանից, աշխատեք հնարավորինս արագ ձերբազատվել դրանցից։

Two female friends sitting on sofa and arguing with each other

 

  1. «Դու չափազանց լավն էիր նրա համար»։

Իհարկե, նա էշի մեկը դուրս եկավ։ Այդ բառերով կարելի է սփոփել զուգընկերոջից լքված ընկերուհուն։ Բայց եթե նման արտահայտությամբ փորձում եք առույգացնել մերձավորներին, դրա տակ հետևյալ ենթատեքստն է թաքնված․ «Ինչ հիմարն ես։ Իզուր էլ էդքան ժամանակ ծախսեցիր էն ապուշի վրա, որ եղունգդ էլ չարժեր։ Ուշքդ որտե՞ղ էր»։ Համաձայնեք, դա բոլորովին նման չէ մխիթարանքի։ Թերևս՝ ընկածին հարվածելու փորձ։

 

  1. «Քո տարիքի համար լավ էլ թարմ տեսք ունես»։

Այս դեպքում ավելի լավ է լռել, քան նման արտահայտություն  թույլ տալ։ Առաջին հայացքից դա անշառ արտահայտություն է, բայց որ լավ մտածենք, ավելի շուտ մեծամիտ զիջողական մխիթարանք է․ «Չնայած էդքան մեծ ես, բայց դեռ ջահել ես երևում»։

 

  1. «Փորձում եմ, բայց բան դուրս չի գալիս․․․»։

Դա վատ արտահայտություն չէ, եթե 10 տարեկան եք։ Պատկառելի տարիքում դա մանկամիտ է հնչում։ Ինչքան չլինի՝ հասուն կին եք, փոխեք մարտավարությունն, ի վերջո։ Եթե, իհարկե, չեք ձգտում, որ ձեզ խղճան, ու հուզական փաղաքշանք կորզեք։

 

  1. «Լրիվ գործն ինքս կանեմ»։

Երկաթե լեդիի կերպարը վաղուց կորցրել է հրատապությունը։ Միգուցե ինչ-ինչ հարցերից իրոք մեն-մենակ եք գլուխ հանում, բայց այսպես թե այնպես ձեր շրջապատի մարդիկ նպաստում են ձեր հաջողությանը։ Հետևաբար այդ խոսքերն առնվազն արժեզրկում են ձեր կյանքում նրանց ներկայությունը։

 

  1. «Դա արդարացի չի»։

Դե, ինչ արած։ Կյանքն անարդարացի է, ու դա շատերը դեռ առաջին դասարանից են հասակացել։ Ժամանակն է, որ դուք էլ ականջին օղ անեք այս դասագրքային ճշմարտությունը։

 

  1. «Երևի կասեք՝ հիմար բան եմ ասում, բայց․․․»։

Ինչո՞ւ եք կանխավ ձեզ նսեմացնում։ Ինչո՞ւ է ձեր կարծիքը ապրիորի հիմարություն համարվում։ Թերևս դա ձեր ցածր ինքնագնահատականի մասին է վկայում։ Նման արտահայտություն արած մարդուն հանրությունը թերահավատորեն է վերաբերվում։ Կարիք չկա՝ ինքներդ ձեզ վարկաբեկեք։ Մտածեք, որ ձեր տեսակետն արժեքավոր է։ Թեկուզ հենց ձեզ համար։

 

  1. «Բա ես ի՞նչ էի ասում․․․»։

Դե իհարկե։ Չէ՞ որ ամենախելացին եք ու ամեն ինչ գիտեք։ Դուք զգուշացրել էիք, որ դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Այ-այ-այ․․․ Ոնց էլ ձեզ պես խելոքին ոչ ոք ականջ չդրեց։ Անշուշտ, ձախողումից հետո տեղից վեր կացողը կարող է նման արտահայտություններ անել։ Բայց դրանով ի՞նչ եք ուզում ապացուցել։ Կարծում եք՝ դրանով մարդուն կմխիթարե՞ք։ Հազիվ թե։ Ցույց տալ, որ իրենից բա՞րձր եք։ Ըստ երևույթին՝ այո։ Չի կարելի սեփական Ես-ին հաճույք պատճառել նման ստոր եղանակով։

 

  1. «Վայ, աղջի, մի անգամ էլ ես եմ քո օրն ընկել․․․»։

Այս արտահայտությունը միանգամայն անվնաս է, եթե ընկերուհին ձեզ գանգատվում է, որ խանութը մերժել է առաջին իսկ օրը կարերը քանդված կոշիկը հետ ընդունելուց։ Իսկ երբ նա տրտնջում է անձնական կյանքում պատահած  անախորժությունների հաշվով, նման պատասխանը, մեղմ ասած, տգեղ է։ Մարդը ձեզ եզակի բան է պատմում, իսկ դուք ընդհանրացումներ եք անում։

 

  1. «Դե ինչ ես չեղած տեղը խառնվում իրար»։

Եթե ձեզ համար «չեղած տեղն է», ձեր զրուցակցի համար դա լրջագույն խնդիր է։ Ինչո՞ւ եք թերագնահատում նրան ու նրա ապրումները։

 

  1. «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»։

Դե, տվյալ դեպքում նույնիսկ մեկնաբանություն անելն է անիմաստ։ Փակում ենք թեման։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am