Հորոսկոպի այս 5 նշաններն էներգետիկ վամպիրներ են. զգուշացեք նրանցից

Խոյ

Առաջին հայացքից զարմանալի է Խոյին  տեսնել այս ցուցակում, սակայն այս նշանի ներկայացուցիչները պարզապես անտանելի են դառնում, եթե վատ տրամադրություն ունեն: Այն նույն ուժգնությամբ, որ նա համոզում է բոլորին, որ ինքը ամենախելացին ու ամենաքաջն է, նա ձեզ բարոյապես ոտատակ կտա, եթե վատ տրամադրություն ունենա: Եթե դուք մազոխիստ չեք, ապա հեռու մնացեք Խոյից, երբ նա անտրամադիր է կամ էլ ինչ-որ մեկին ինչ-որ հարցում պարտվել է:

Խեցգետին

Խեցգետինը նվնվալու և քրթմնջալու արքան է: Տրամադրության տատանումներ, անկումներ, և այս ամենը նա փոխանցում է այն մարդկանց, ովքեր մոտ են գտնվում: Նա պարզապես չի կարողանում կառավարել սեփական բացասական էմոցիաները, իսկ երբ վերջնականապես խորասուզվում է դեպրեսիայի մեջ, ապա այլևս ոչինչ անել հնարավոր չէ, քան պարզապես գլուխը բռնել և փախչել նրանից:

Առյուծ

Առյուծի ինքնահավանությունը պարզապես հունից հանում է: Նրա հետ խոսելը, վիճելը պարզապես անիմաստ է, եթե նա որոշեց, որ ինքը ճիշտ է, իսկ դա միշտ է այդպես, ապա դուք պարզապես անզոր եք: Առյուծը կարծում է, որ ինքը բացարձակ հեղենակություն է և ամեն բան պետք է իր ուզածով լինի, իսկ երբ հանկարծ ինչ-որ բան իր կամքին հակառակ է լինում, ապա փախեք: Սակայն նա ձեզ թույլ չի տա փախչել, քանի որ իրեն հանդիսատես է հարկավոր: Եթե Առյուծը վատ տրամադրություն ունի, ապա բոլորն անխտիր պետք է վատ տրամադրություն ունենան, նա դա կապահովի:

Կույս

Ժամանակ առ ժամանակ Կույսը սկսում է ատել ինքն իրեն: Նա սկսում է խորասուզվել ինքն իր մեջ, կրծել թե՛ իրեն, թե՛ մյուս բոլորին: Տրամադրության նմանատիպ անկումները շատ հաճախ են տեղի ունենում և նա ամեն բանին հոռետեսորեն է նայում և իր վատ տրամադրությունը պարտադրում այլոց: Կույսը ողջ հոգով ատում է իր հակապատկերը հանդիսացող մարդկանց, այսինքն՝ ուրախ, լավատես, թեթև մարդկանց, այնպես որ, զգույշ եղեք:

Ձկներ

Ձկները դասական տառապյալներ են: Նրանք ունակ են տառապելու օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով: Իրենց հիմնական զբաղմունքը սեփական անձը խղճալն է: Անգամ ինչ-որ երեկույթի ժամանակ Ձուկը կարող է գնալ, մի անկյունում տխուր նստել և ինքնակրծությամբ զբաղվել: Հիմնականում նա դա անում է իր հանդեպ ուշադրություն գրավելու համար: Ձկներն իրենց տանջալից տրամադրությունը փոխանցում են բոլորին, ով այդ պահին նրանց մոտակայքում է:

 

 Աղբյուր՝ BlogNews.am