Կինը կանգնեց՝ ճանապարհին նստած երեխային օգնելու համար…

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ճանապարհներին պետք է աչալուրջ լինել։ Չարագործները միշտ նոր հնարքներ են հորինում մարդկանց խաբելու և թալանելու համար։ Հաճախ նման հնարքները հիմնված են զոհի՝ մարդկանց օգնելու ցանկության վրա, հատկապես, երբ խոսքը երեխայի մասին է։ Այս իրոք սարսափելի պատմությունը, որն ասես սարսափի ֆիլմի սյուժե լինի, պատահել է 33-ամյա կնոջը՝ գիշերային մայրուղում։ Մի օր նա ուշ ժամի աշխատանքից տուն էր դառնում։ Ժամը գիշերվա 1։30-ն էր։ Ու հանկարծ կինը տեսավ, որ ուղիղ ճամփի մեջտեղում երեխա է նստած։ Ահավոր էր։ Ենթարկվելով օգնելու բնական ցանկությանը՝ կին վարրոդն արգելակեց։

Բայց հենց նա կանգնեց, անմիջապես մուգ հագուստով երկու հոգի նետվեցին մեքենայի վրա՝ փորձելով դռները բացել։ Պարզվեց՝ երեխան ընդամենը տիկնիկ էր, որի օգնությամբ խաբեբաները կողոպտում էին բարեխիղճ վարորդներին։ Բարեբախտաբար կինը նախապես դռները փակել էր։ Հասկանալով՝ ինչ է կատարվում, նա անմիջապես գազ տվեց ու հեռացավ այդ վտանգավոր վայրից։ Ցավոք ոստիկանությանը չհաջողվեց գտնել հանցագործներին։ Փոխարենը նրանք գտան այդ նույն տիկնիկը, որի լուսանկարը տարածեցին համացանցում։ Առիթից օգտվելով՝ ոստիկանությունը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ երթևեկության ժամանակ ձեր մեքենայի դռները պետք է փակ լինեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am